detq

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի կողմից լուրջ հարձակումներին. Քիրբի​​​​​​​

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի կողմից լուրջ հարձակումներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերկայի ձայն»-ը։

«Միացյալ Նահանգները պատրաստվում է Մերձավոր Արևելքում Իրանի կամ նրա վստահված անձանց լուրջ հարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ այս շաբաթ»,- ասել է նա:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն վերջին օրերին ուժեղացրել է իր տարածաշրջանային ուժերը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում իր գործողություններով տարածաշրջանում մեծացնել լարվածությունը, սակայն Իրանի գործողություններն անպատասխան չի թողնի։

Քիրբին միևնույն ժամանակ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի կողմից հնարավոր հարձակման առնչությամբ մտահոգություն է հայտնել:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի