դետք

Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ։ 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Վան Ին նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր ազդեցություն ունեցող երկիր է և Չինաստանի համապարփակ ռազմավարական գործընկերը։ Նա ընդգծել է, որ Չինաստանն անփոփոխ զարգացնում է ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ՝ երկարատև հեռանկարի հաշվառմամբ։

Չինաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը` դա միջազգային իրավունքը լրջորեն խախտող արարք որակելով։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին