Բաքուն հակադարձում է Փաշինյանին
«Ազատություն». «Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ «մեղադրանքները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում տարածքային պահանջներ կան Հայաստանից, կատարելապես կեղծ են։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության նշան դնելու փորձերն անընդունելի են», - հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ խոսնակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն