653265

«Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի միջև «բանավեճը» հետաքրքիր է. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. ««Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Իրանի եւ Մոսկվայի «միջեւ» ընթացող ուղղակի, թե անուղղակի «բանավեճը» հետաքրքիր է:

Այստեղ իհարկե կարող ենք ցուցաբերել մոտեցման երկու տարբերակ: Մեկը՝ Մոսկվան ուզում է «միջանցք», իսկ Իրանը հայտարարում է, որ դա «կարմիր գիծ» է: Եվ, որքան հետեւում եմ, մեզանում գնահատականների կամ մեկնաբանությունների գերակշռող մասը հենց դա է: Ինքս խիստ կասկածով եմ մոտենում դրան, այն էլ մի դեպքում, երբ Մոսկվան ակնկալում է Թեհրանի հետ ստորագրել մեծ պայմանագիր: Եվ իր համար այդ կարեւոր ակնկալիքի պարագայում պարզապես անմտություն է «միջանցքի» հարցը դարձնել տարակարծության առիթ եւ վտանգել մեծ պայմանագրի ստորագրման հեռանկարը:

Մյուս տարբերակն ըստ իս այն է, որ Մոսկվայի ու Իրանի միջեւ ընթանում է «խաղ», որը պայմանավորված է առկա բավականին բարդ, նուրբ, բազմաշերտ իրողություններով, որտեղ չկա առանձին «միջանցքի» հարց, առանձին Հյուսիս-հարավի հարց, առանձին Մերձավոր Արեւելքի հարց, այլ բոլոր հարցերը շաղկապված են, բարդ, մեկը մեկին լրացնող կամ հակասող:

Եվ այստեղ, այդօրինակ վիճակներում, հաճախ պահանջվում է այդօրինակ «խաղ»: Հաճախ խաղն ասոցացվում է թատրոնի, բեմադրության հետ: Ընկերներ, քաղաքականությունը խաղ է, երբեմն իհարկե թատրոնի էլեմենտրենով, բայց առավել բարձրակարգ է այն քաղաքական խաղը, որ իրականացվում է լռելյայն փոխհաշվարկներով:

Ըստ իս, այս դեպքում մենք գործ  ունենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ լռելյայն «փոխհաշվարկի» հետ, որն իհարկե նաեւ շատ երկարատեւ դիվանագիտական եւ քաղաքական շփումների ու աշխատանքի արդյունք է:

Մասնավորապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կա հետեւյալ բարդ սխեման: Մոսկվան ու Թեհրանը Ադրբեջանից ակնկալում են  կայուն համաձայնություններ Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական սխեման գործարկելու համար: Այդ հարցում Բաքվի հետ առաջնային աշխատանքի դերն իր վրա է վերցրել Մոսկվան: Ադրբեջանը բնականաբար փորձում է իրենից ակնկալվողի համար ստանալ հնարավորինս բարձր գին, ընդ որում այն տրամաբանությամբ, որ այդ գինն էլ իր հերթին առավել բարձր վերավաճառի Թուրքիայի ու եվրաատլանտյան, նաեւ Չինաստանի ուղղությամբ:

Ահա այդ գնի ձեւավորման առումով Բաքուն Մոսկվայի առաջ տարբեր կերպ դնում է «միջանցքի» խնդիրը: Մոսկվան չի կարող մերժել, քանի որ Բաքուն էլ կարող է մերժել իր հերթին՝ այն ակնկալիքների հարցում, որ կան: Կամ պահանջել արդեն անհամարժեք  բարձր գին: Եվ այստեղ Մոսկվան պատասխանատվությունը «գլորում» է Երեւանի վրա, ընդ որում Բաքվին ուղղվածծ ակնարկով՝ ինչպես արդեն ասել եմ, որ «դուք եք Հայաստանի հետ գնացել ու նոյեմբերի 9-ը «ջրել» Բրյուսելում ու Վաշինգտոնում»: Բայց, սա իհարկե փաստարկ է, սակայն ոչ բոլոր հարցերը փակող փաստարկ, որովհետեւ Մոսկվայի ու Բաքվի միջեւ հարցերն այդուհանդերձ լայն են:

Եվ այստեղ Իրանի դերն է, որը իր դիրքորոշմամբ է «միջանցքի» հարցում փակում բոլոր հարցերը, այդ կերպ Մոսկվայի համար «բացելով» Բաքվի հետ հարաբերության տարածություն, այն ընդհանուր գլոբալ օրակարգի համատեքստում, որի շուրջ շահերը մերձեցրել են Թեհրանն ու Մոսկվան:

Իհարկե կարող է լինել փաստարկը, որ Ալիեւն այդ դեպքում կարող է հանգիստ պահանջել, որ Մոսկվան լուծի նաեւ Իրանի դիմադրության հարցը: 

Սակայն, այստեղ հարկ է նկատել, որ քաղաքականությունը քմահաճության, կամակորության դաշտ չէ: Այդպես կարող է թվալ գուցե երեւանյան «բեսետկաներից» կամ «բեսետկաներից» գրեթե  ոչնչով չտարբերվող մեդիափորձագիտական դաշտում եղած մի զգալի մասի պատկերացումներից, բայց իրականում քաղաքականությունը, այն էլ միջազգային, այդուհանդերձ տրամաբանվող փաստարկների դաշտ է: Իսկ Ռուսաստանից պահանջել կոտրել Իրանի դիմադրությունը, որեւէ կերպ տրամաբանական չէ, եւ Ալիեւը՝ ի տարբերություն հայ մեդիափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների մի մասի, լավ հասկանում է դա: Չհասկանալու դեպքում նրա ու Ադրբեջանի ճակատագիրը կդասավորվեր այլ կերպ:

Եվ այստեղ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի էական հանգամանքի, որը մոռացվում է: Պուտինի Բաքու այցի օրը Թեհրանից հնչում է հայտարարություն, որ հասկանում են հայ-ամերիկյան հարաբերության կարեւորությունը, բայց Երեւանին հայտնում են ռեգիոնում ամերիկյան ներկայության անընդունելիության մասին:

Պետք է ուշադրության արժանացնել այդպիսի դետալներին, ու չմտածել նաեւ, թե Թեհրանի համար «Զանգեզուրյան միջանցքի» մասին Մոսկվայից հայտարարությունները «հանկարծ» հնչած անակնկալներ էին:  

Մոսկվան ու Թեհրանը ըստ էության հակասական այդ խաղով թեման համատեղ ակտիվացրել են ի պատասխան այն ակտիվության, որ դրանից շաբաթներ առաջ ցուցաբերեց ԱՄՆ, որը, ինչպես նշել եմ, ճանապարհների հարցում «մասնավոր ընկերության» տարբերակով լուծումների հեղինակն է: Եվ այդ տարբերակը գործնականում կողմերին ներկայացվել է շատ վաղուց՝ դեռեւս 2022 թվականի հուլիսից, իսկ 2024 թվականի հուլիսին մտել բավականին ինտենսիվ առաջմղման փուլ»: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS