53

«Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու ուժային տարբերակները խիստ սահմանափակ են․ վերլուծաբանը՝ գլոբալ շահերի բախման և մրցակցության մասին․ «Արմենպրես»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Արմենպրես» Վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման և այդ համատեքստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, ընդ որում՝ օրակարգը բխում է միանգամից մի քանի կենտրոններից, մի կողմում Ադրբեջանն ու Թուրքիան են իրենց պահանջով, մյուս կողմում նույն հարցի շուրջ առաջին պլան են մղվել Ռուսաստան-Իրան հարաբերությունները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի հայտարարությանը, որի համաձայն՝ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ խոսույթ է, և այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու նախագծեր կան: 

«Նպատակը բախվող շահերի այս ձևաչափում յուրաքանչյուրի կողմից իր դիրքերի ամրապնդումն է։ Եթե դիտարկենք վերջին ժամանակահատվածը, ապա թեմայի վերստին ակտիվացումն արձանագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում, որտեղ այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը չի բխում նաև Հայաստանի շահերից։ Դրանից հետո եղավ որոշակի ակտիվացում Ադրբեջանում և Ռուսաստանում։ Խոսքը վերաբերում է հատկապես ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցից հետո այնտեղ հնչած հայտարարություններին, ինչպես նաև Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը։ Այդ ամենից հետո արձանագրվեց նաև ակտիվացում Իրանի կողմից տարբեր մակարդակներում և վերստին ամրագրվեց Թեհրանի կտրուկ մոտեցումը տվյալ խնդրի առնչությամբ»,- մանրամասնեց վերլուծաբանը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «միջանցքի» հարցով որդեգրած նոր մարտավարության համատեքստում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են բախվում տարբեր խաղացողների դիրքորոշումները։ 

«Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ դիրքորոշման համաձայն՝ այդ ծրագիրը կամ կապը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև իրականացվելու է, իսկ թե որ երկրի տարածքով և ում վերահսկողությամբ, դա արդեն իրենց համար երկրորդական է։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են արձանագրվում աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորումները։ Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի առնելով իր խնդիրներն ուկրաինական ճակատում և հնարավոր մարտահրավերները Հարավային Կովկասում,  կրկին փորձում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերակենդանացման միջոցով օրակարգ բերել ապաշրջափակման կետը և ներկայացնել իրեն վերապահված հնարավորություններն ու պարտավորությունները։ Մյուս կողմից տեսանելի է, թե ինչպես իրանական կողմն է ձգտում հակադարձել ՌԴ-ին՝ ընդգծելով, որ  ցանկացած «միջանցք», որը կանցնի Հայաստանի տարածքով, անընդունելի է Իրանի համար, քանի որ դա ազգային անվտանգության հարց է»,- նշեց մեր զրուցակիցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան