բդֆ

Թուրքիայից ներկրվող յուրաքանչյուր ապրանք մահացու վտանգ կարող է ներկայացնել. Արմեն Այվազյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ կարիքով մտել էի դեղատուն։ Դեղավաճառը մի երիտասարդ տղա էր։ Իմ հարցմանն ի պատասխան նա առաջարկեց դեղամիջոցի երկու տարբերակ՝ մեկը թուրքական, մյուսը՝ չեմ հիշում ինչական։ Ես, բնականաբար, ընտրեցի ոչ թուրքական արտադրանքը, բայց երիտասարդին զգուշացրեցի, որ թուրքական դեղամիջոցներին վստահել չի կարելի։ Երիտասարդն ինձ առարկեց՝ ասելով, թե թուրքերն այսօր արտադրում են բարձրորակ դեղեր, որոնք եվրոպական մակարդակին չեն զիջում։ Նրան հիշեցրեցի, որ Թուրքիան թշնամի պետություն է, որի նպատակը Հայաստանի ոչնչացումն է և հայերի բնաջնջումը։ Հետևաբար, թշնամին ամեն ինչի էլ ընդունակ է, այդ թվում՝ Հայաստան առաքվող դեղամիջոցների մեջ թունավոր ու վնասակար տարրեր ներարկելու։ Երիտասարդը մնաց թերահավատ, նրա մտապաշարում անվտանգության հարցերն իսպառ բացակայում էին։

Երեկ իսրայելական հատուկ ծառայությունների զանգվածային ահաբեկչությունը՝ Լիբանանում հազարավոր փեյջերների պայթեցումը ևս մեկ նախազգուշացում պետք է լինի մեզ համար առ այն, որ ցեղասպան Թուրքիայից ներկրվող յուրաքանչյուր ապրանք մահացու վտանգ կարող է ներկայացնել։ Մի գեղեցիկ օր մեկ կոճակի սեղմումով թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել արդեն երևանյան բնակարաններում։ 

Այս առումով հիշեցի նաև, որ 2009 թ. ՀՀԿ-ական իշխանությունը՝ ի դեմս ՍՍ-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի (հետագայում էլ՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի) առաջարկում էր Թուրքիային մասնակցել Հայկական նոր ատոմակայանի կառուցմանը կամ էլ այդ ատոմակայանի բաժնետերը դառնալ (այդ մասին 15 տարի առաջ տված իմ հատուկ հարցազրույցը հղում եմ մեկնաբանությունների դաշտում)։ Դրա ահավոր հետևանքները դժվար չէ պատկերացնել։ Ի դեպ,  այդ վտանգավոր առաջարկի դեմ հանդես եկան ընդամենը 2-3 հոգի, իսկ այսօր հայրենասիրական ճառեր ասողներից շատ շատերն այն ժամանակ բերանները ջուր էին առել...»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS