/

Չէր կարող Հայաստանի ղեկավարը կրծքին սեղմել մի մարդու գիրք, որը գենետիկորեն ատում է հայերին. թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

 - Նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հատկանշական է, որ հանդիպումն անցկացվել է «Թուրքական տուն» կոչվող երկնաքերում, այլ ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մինչ հանդիպումը գտնվել են քաղաքական գործիչները: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Այս հանդիպումը Հայաստանի համար շատ նվաստացուցիչ էր, որովհետև Հայաստանի ղեկավարը գնաց այն վայրը, որը թուրքերն անվանում են «Թուրքական տուն»: Այսինքն` Էրդողանը հասավ նրան, որ Հայաստանի ղեկավարությունն այցելում է «Թուրքական տուն», որտեղ Էրդողանը հանդես է գալիս տանտիրոջ դիրքում: Բացի դրանից` այստեղ տեսնում ենք «փափուկ ուժի» կիրառում, երբ Թուրքիայի նախագահն իր գրած գիրքը նվիրեց Փաշինյանին: Այդ գրքում Էրդողանն իր պատկերացումներն է նկարագրել, մասնավորապես որ Սիրիան պետք է լինի թուրքական տարածքում, Հարավային Կովկասը պետք է լինի Թուրքիայի վերահսկողության տակ, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ միտքը: Չէր կարող Հայաստանի ղեկավարը գրկել և կրծքին սեղմել մի մարդու գիրք, որը գենետիկորեն ատում է հայերին, ինչն ապացուցվել է նրա բազմաթիվ ելույթներով և գործունեությամբ:  

Սակայն Հայաստանի ղեկավարը և ընդհանրապես Հայաստանի դիվանագիտությունն այս պահին ապրում են խոր ողբերգություն, նույնը կարելի է ասել նաև ՀՀ դիվանագիտական արարողակարգի մասին: 

- Արդյո՞ք Փաշինյան-Էրդողան հանդիպմանը հնչել է որևէ հատկանշական միտք, ուղերձ, որը պատկերացում կտա հետագա հնարավոր զարգացումների մասին: 

- Այդ հանդիպման և զրույցի մանրամասները չեն հաղորդվում, բայց ինչպես ներկայացնում է այսօրվա իշխանության կայքը, այնտեղ խոսվել է «Խաղաղության խաչմերուկից», Ադրբեջանի հետ հարաբերություններից, և ես չեմ կարծում, թե այնտեղ Հայաստանի պատվիրակությունը քննարկել է հայամետ կամ Հայաստանի համար արժանի որևէ հարց: Էրդողանը, որն այսօր հայտարարում է, թե Արցախում հաղթանակը իրենն է, և իրենք են այնպես արել, որ այդ հաղթանակը կայանա հօգուտ Ադրբեջանի, չեմ պատկերացնում, թե այդ մարդը հանդիպմանը կխոսեր Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկից»: 

- Ընդհանուր առմամբ Փաշինյանի այցը Նյու Յորք և ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը շատ քննարկվեցին։ Ըստ Ձեզ` Հայաստանը չի՞ կարողանում կամ չի՞ ցանկանում օգտագործել միջազգային այդ հարթակը` մեր պետության խնդիրները ներկայացնելու նպատակով:  

- Ես արդեն ասացի, որ մեր դիվանագիտությունն ապրում է խոր ողբերգություն: Դիվանագիտությունը միայն արտաքին գործերի նախարարությունը չէ, այլ երկրի ղեկավարի ապարատն է, որոնք ամբողջովին լծված են կեղծ և ոչինչ չպարունակող ելույթներ պատրաստելով: ՄԱԿ-ի ամբիոնը այն վայրն է, որտեղ երկրների ղեկավարները բարձրացնում են իրենց հուզող հարցրեը, խնդիրները, և մենք տեսանք նույն Էրդողանի կողմից ելույթ, որտեղ նա բարձրացնում է, ասենք, Պաղեստինի խնդիրը, Սիրիայի խնդիրը, իր սեփական սահմանների պահպանության խնդիրը, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանդես եկավ մանկապարտեզի մակարդակի հանդեսային ելույթով, որտեղ չկար դիվանագիտական որևէ ուղղվածություն, որը կարող էր Հայաստանի դիրքը պաշտպանող ազդեցություն ունենալ: 

- Սա անկարողության դրսևորո՞ւմ է, թե՞ միտումնավոր է այդպես արվում: 

- Ե'վ, և': Մի կողմից` իրոք, այնտեղ չկան պրոֆեսիոնալ կադրեր, մյուս կողմից էլ` արդեն սկսում եմ համոզվել, որ սա միտումնավոր գործընթաց է` Հայաստանը թուլացնելու և տարատեսակ օրակարգերից հանելու նպատակով: Հայաստանն այսօր արդեն դուրս է եկել դիվանագիտական այն օրակարգերից, որում ժամանակին ուներ ուժեղ դիրքեր:  

- Գագաթնաժողովին ներկա չէր Իլհամ Ալիևը, սակայն նա առիթը բաց չէր թողել նույն օրը իր երկրի խորհրդարանում ելույթ ունենալու և Հայաստանին սպառնալիքներ հնչեցնելու հարցում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:  

- Ալիևը նախընտրեց իր երկրում նոր ընտրված խորհրդարանի բացմանը մասնակցել ու Նյու Յորք ուղարկեց արտգործնախարարին, և, ինչպես տեսանք, այդ բացման արարողության ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանի նկատմամբ ունեցած բոլոր տեսակի պահանջները: Վստահ եմ նաև, որ Բայրամովը մոտակա հանդիպման ժամանակ Միրզոյանին անձամբ կներկայացնի այդ նույն պահանջները, որոնք Ալիևը հնչեցրեց: 

Մյուս կողմից, Ալիևի սպառնալիքներին ի հակադարձում, տեսանք մեր երկրի ղեկավարի ելույթը, որը նշում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ իրոք կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, բայց իրենք դա չեն դարձնում դիվանագիտական զրույցների կամ բանակցությունների առարկա: Դա ցույց է տալիս հենց այն ողբերգությունը, որի մասին նշեցի: 

- Հայտարարվեց, որ վաղը Բլինքենը պատրաստվում է հանդիպել Միրզոյանի և Բայրամովի հետ: Հաշվի առնելով նախորդ հանդիպումների հետագիծը` ի՞նչ սպասել այս անգամ, արդյո՞ք կրկին օրակարգ է բերվելու «միջանցքի» թեման: 

- «Միջանցքի» թեման միշտ լինելու է ցանկացած տեսակի հարաբերություններում, քանի Հայաստանում առկա է այսպիսի կաղ և ոչինչ չասող դիվանագիտություն: Ուստի այս հանդիպումը ևս, կարելի է ասել, հերթական ֆորմալ հանդիպումն է, որտեղ Ադրբեջանը կրկնելու է իր պահանջները, իսկ Հայաստանը նորից խոսելու է խաղաղությունից: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS