Իրանն ու Չինաստանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատարի համակարգման գծով տեղակալ Հաբիբոլա Սայարին ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Սյանշանյան 11-րդ համաժողովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Սայարին այցելել է նաև Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ազգային պաշտպանության համալսարան:
Չինաստանի ազգային պաշտպանության համալսարան կատարած այցի ընթացքում փոխծովակալ Սայարին և չինացի բարձրաստիճան զինվորականները քննարկել են անվտանգության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ ներքին և արտաքին անվտանգությունը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Չինական ռազմական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ իրանցի գեներալը և չինացի պաշտոնյաները պաշտպանությունն ու անվտանգությունը համարել են ցանկացած քաղաքական համակարգի հիմնական խնդիրները։ Քննարկվել են նաև տարբեր տեսակի սպառնալիքները և միջազգային անվտանգությանը սպառնացող հարցերը։
Add new comment