hyuu

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարը մասնակցել է Բաքվի անվտանգության համաժողովին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը մասնակցել է Ադրբեջանում կազմակերպված Բաքվի անվտանգության համաժողովին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-15-ը Ադրբեջանում։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։ 

Համաժողովն այս տարի անցկացվել է «Գլոբալ տրանսպորտային ուղիների անվտանգության ժամանակակից մարտահրավերներ» թեմայով։ Մասնակցել են մոտ 50 երկրների հետախուզության և անվտանգության բյուրոկրատիայի ղեկավարներ։

Քալընն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագիրը կարևոր է Կովկասում կայունության ու զարգացման համար։ 

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ նա նշել է, որ հաստատվելիք մշտական ​​խաղաղությունը կապահովի նաև Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապը։ 

Add new comment

From the author