895 միլիարդ դոլար. Բայդենը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է 2025 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեն՝ 895 միլիարդ դոլարի չափով, ինչը 9 միլիարդ դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
1800 էջից կազմված փաստաթուղթը նախատեսում է միջոցների հատկացում հետախուզության, Պենտագոնի ծրագրերի իրականացման համար։
Ի թիվս այլ բաների՝ փաստաթուղթն արգելում է հանածո վառելիքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում:
Ավելացնել նոր մեկնաբանություն