Submitted by H.Aslanyan on
Քոչարյան

Ադրբեջանական մամուլի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին

Ադրբեջանական «haqqin.az» -ն անդրադարձել է երեկ Երևանում կայացած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին «Քոչարյանի վերադարձը. ռևանշիզմ Կրեմլի թելադրանքի ներքո՞» վերնագրով հոդվածում:

«Անցյալի քաղաքական ստվերները կրկին երևան են գալիս. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մի մարդ, որն անձնավորում է անջատողականությունը, զինված հակամարտությունները և Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, անսպասելիորեն հայտնվեց քաղաքական հորիզոնում և ասուլիս տվեց Երևանում։

Մինչ Քոչարյանի նախկին համախոհները Բաքվի զինվորական դատարանում պատասխան են տալիս Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, նա ինքը, առանց զղջման նշույլի, կրկին փորձում է վերակենդանացնել «Ղարաբաղի հարցի» առասպելը։

Բայց ինչո՞ւ հիմա։ Իսկապե՞ս Կրեմլը կրկին սեղմել է «Քոչարյան կոճակը»: Թե՞ նա ինքն է որոշել, որ միջազգային կատակլիզմները՝ սկսած Դոնալդ Թրամփի վերադարձից Սպիտակ տուն մինչև Մոսկվայի պատրանքները Ուկրաինայում ռևանշի հասնելու մասին, նոր քաղաքական հեռանկարներ են բացում իր առջև:Առաջին հայացքից ասուլիսում Քոչարյանը պարզապես կրկնում է հայտնի քարոզչական կլիշեները՝ «Ռուսաստանը կայունության երաշխավորն է», «Փաշինյանը դավաճան է», «Արևմուտքը Հայաստանը տանում է դեպի անդունդ»։ 

Բայց եթե լավ մտածենք, նրա հայտարարություններն ավելի հեռուն են գնում. նա փաստացի կոչ է անում Հայաստանին կրկին դառնալ Մոսկվայի վասալը, մերժել արևմտամետ կուրսը և վերակենդանացնել Ղարաբաղյան հակամարտության ուրվականը։Հայաստանի նախկին նախագահն ասել է, որ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը Երևանի «կոպիտ սխալն է», որ Ռուսաստանը, իբր, «ստիպված է եղել» անգործության մատնվել, քանի որ Հայաստանը «դավաճանել է» նրան, որ Արևմուտքը թուլանում է, իսկ Ռուսաստանը՝ «ուժեղանում», և կոչ է արել հրաժարվել եվրաինտեգրումից։

Այս ամենից կարելի է համզմունք հայտնել, որ դրանք ոչ թե միայն նախկին նախագահի քաղաքական երևակայություններն են, այլ Մոսկվայի ռազմավարական գիծը։ Ըստ ամենայնի, Կրեմլը չի ​​հրաժարվում Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելու և Հայաստանը իր քաղաքական ազդեցության ուղեծիր վերադարձնելու փորձերից։Կրեմլը գուցե իր հին խաղաքարտերն է փորձում օգտագործել, բայց քաղաքական իրականությունը փոխվել է։ Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը: Հարցը միայն այն է, թե մինչև երբ են Քոչարյանի նման ռևանշիստները փորձելու իրենց պարտված խաղը պարտադրել երկրին... »,- ասվում է հոդվածում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան
Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
ԱԹՍ
Ադրբեջանը վնասազերծել է երկիր ապօրինի թափանցած իրանական անօդաչու թռչող սարքերը
Նիկոլ
Մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին․ Փաշինյան
Թաքեր
Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է Իրանին միջուկային հարված հասցնել. լրագրող
Սահման
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է՝ պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Վարդան
Այսօր աշխարհը հաշվի է նստում ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ. իրանագետ
Խարկով
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում
Զելենսկի
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
Հաս
Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում
Ադրբեջան
Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ
Նեթանյահու
Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը. WSJ
Պեսկով
Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը
Թրամփ
Մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ծրագիրը, մեզ մնում է 1 կամ 2 օբյեկտի հարց լուծել. Թրամփ
Ռեզայի
Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
Թրամփ
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
Պակիստան
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունեցել
Զելենսկի
Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից. Զելենսկի
Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին