Submitted by H.Aslanyan on
Փաստ

Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ադրբեջանը նորից «առաջին պլան» է բերել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ինչը սպասելի էր: Մասնավորաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ»:

Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, Ադրբեջանը ցանկանում է օգտվել Իրան-Իսրայել պատերազմից և կյանքի կոչել իր բնույթով պանթուրքական «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանն Իրանից և Իրանը ՀՀ-ի տարածքով Հարավային Կովկասից ու Սև ծովից կտրելու համար. «Իսրայելի կողմից Իրանին հարվածները ձեռնտու են թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ իրանական պետականության, բանակի թուլացման պարագայում Թեհրանը չի կարողանա պաշտպանել հայկական Սյունիքն ու դա կհանգեցնի ադրբեջանական ներխուժմանը Սյունիք։

Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն թե՛ Հայաստանի համար, թե՛ Իրանի։ Իրանը Սյունիքով կապ է պահպանում Հարավային Կովկասի՝ ՌԴ-ի ու Սև ծովի հետ, Սյունիքով Իրանն ունի այլընտրանքային ելք դեպի սևծովյան նավահանգիստներ, ԵԱՏՄ ու ռուսական շուկա»։ Բացի այդ, ըստ հեղինակների, Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիայի կամ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պարագայում ակտիվանալու են անջատողական շարժումներն Իրանական Ադրբեջանում. «Իսրայել-Իրան պատերազմի պարագայում Հրեական պետությունն ու նրանց աջակցող անգլոսաքսոնական ուժերն ամեն ինչ անելու են Իրանում ներքին ճակատ բացելու համար, իսկ դրա համար կարող են օգտագործել պանթուրքական շարժումներն Իրանի հյուսիսում, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները՝ որպես հենակետեր Իրանի դեմ։

«Զանգեզուրի միջանցքը» թույլ կտա Իրանի հյուսիսում ստեղծել պանթուրքական առանցք, որը կարող է օգտագործվել Իսրայելի, ՆԱՏՕ-ի կողմից՝ զորք, զենք և տարբեր իսլամիստական խմբեր Իրանի հյուսիս տեղափոխելու համար»,-գրում է ալիքն ու հավելում, որ քպականներն ոչինչ չեն անում թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրվելու ու հայկական ազգային ու պետական շահերը պաշտպանելու համար. նրանց համար թիրախներ են Հայ առաքելական եկեղեցին, հայ-ռուսական կապերն ու հայոց բանակը։ Նշում են՝ Իրանն այժմ գտվում է բարդ աշխարհաքաղաքական վիճակում, և Իսրայելն ամեն ինչ անելու է Իրանին Մեծ Մերձավոր Արևելքում թուլացնելու համար:

«Իրանի թուլացումն ու հնարավոր կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմանները հայոց պետականության համար թիվ մեկ սպառնալիքներից է։ Սյունիքը հայկական է և կայուն Իրանի շնորհիվ, Նախիջևանից Երևանին հարվածներ չեն հասցվում այդ թվում՝ իրանական պետության հայամետ դիրքորոշման շնորհիվ։ Հայ-իրանական հարաբերությունները պետք է ամրապնդվեն՝ Իրանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը բխում է հայկական ազգային շահերից:

Իսրայելն Իրանի շուրջ ստեղծում է պլացդարմներ՝ առաջին հերթին Ադրբեջանում և փորձելու է օգտագործել Իրանում անջատողական շարժումներն այդ երկրի կազմաքանդման համար։ Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերից չի բխում միասնական և ուժեղ Իրանի առկայությունը, որը ձեռնոց է նետում անգլո-սաքսոնական շահերին Մերձավոր Արևելքում, Արաբական թերակղզում և Աֆղանստանում։

Այսպիսով, Իրան-Իսրայել պատերազմը կարող է պայթեցնել ողջ Մերձավոր Արևելքն ու ակտիվացնել ռազմական բախումները Հարավային Կովկասում»,-նշում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ն այս մեծ խաղի մեջ պետք է ունենա ադեկվատ, հայամետ կառավարություն երկրի ներսում, իսկ ՔՊ-ն պետք է օր առաջ հեռացվի, ինչպես նաև ամրապնդի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը