Submitted by H.Aslanyan on
Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում` իր ժողովրդի նկատմամբ, նաև միջազգայնորեն ամրագրված փաստեր են. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:

Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին, նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն:

Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր:

Ադրբեջանցիները բնակավայրը վերածել էին կրակակետի` որպես վահան օգտագործելով այնտեղ նախապես տեղափոխված թուրք մեսխեթցիներին:

Օպերացիայից 2-3 օր առաջ, հայերը բարձրախոսներով հայտարարեցին ոչ միայն գործողությունների մասին, այլ խաղաղ բնակչությանն իրազեկվեց այն միջանցքի մասին, որտեղով խաղաղ բնակչությունը Կարկառ գետի հովտով պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Սակայն ըստ ադրբեջանցիների, իշխանության համար պայքար մղող Ազգային ճակատի դրդմամբ, խաղաղ բնակչության մի մասը այդպես էլ դուրս չի բերվել Խոջալուից, մի մասին ուղղորդել են սխալ ուղղությամբ, իսկ միջանցքով Աղդամ հասած խաղաղ բնակիչների մի մասը գնդակահարվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից, որպեսզի Ադրբեջանում իշխանափոխության գործընթացը գլուխ բերվի, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:

Կրկնում եմ` Աղդամ բնակավայրի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ սեփական ժողովրդի դեմ վայրագություն, ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:

Տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական վայրագություններն ու սեփական ժողովրդի դեմ իրականացրած սպանդի մասին խոսող վկաները, դրանք արձանագրած օպերատորը, այն իր թերթում տեղադրած «Մոնիտոր»-ի խմբագիրը անհայտ անձանց կողմից հետագայում սպանվեցին, իսկ դրա մասին հրապարակային խոսողները տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկեցին, այսինքն` փորձ արվեց մաքրել հետքերը:

Հետագայում, սեփական պատմությունն ու դրա խայտառակ էջը խմբագրելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին այն վերագրել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, սակայն տեղի ունեցածն արդեն արձանագրվել ու փաստավավերագրական նյութերի էր վերածվել ոչ միայն ադրբեջանցիների (նրանցից շատերին հետո ֆիզիկապես ոչնչացրեցին), այլ արտերկրի լրատվամիջոցների ու լրագրողների կողմից:

Որքան էլ Հայաստանի այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում ինչպես այդ, այնպես է, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի նկատմամբ տեղի ունեցած սպանդի և բռնի տեղահանությունների մասին, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում` իր ժողովրդի նկատմամբ, նաև միջազգայնորեն ամրագրված փաստեր են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել