Submitted by H.Aslanyan on
Փաստ

Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը դադարել է լինել սուբյեկտ և դարձել է ուրիշների որոշումներից կախված։ Հայ հասարակությանը նոր մեծ պատերազմով վախեցնելով՝ կառավարությունը արդարացրեց Արցախից հրաժարվելը՝ խոստանալով խաղաղության պայմանագիր՝ որպես փոխհատուցում, որը պետք է վերջ դներ տարածաշրջանում լարվածությանը։ Այս «փրկարար» համաձայնագիրը նախատեսված էր կնքել 2023 թվականի վերջին, բայց այն այդպես էլ չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է ձգձգել գործընթացը և դրա համար պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։ «Երբ Ալիևը խոսում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկի հայկական կողմը, նա իրականում նկատի ունի անվերջանալի և անընդհատ թարմացվող պահանջների նույն ցանկը, որը ենթադրում է միակողմանի և անընդունելի զիջումներ Հայաստանի կողմից», - նշում է Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Փաշինյանը, այդքան շատ բան տալով և այսքան հեռուն գնալով, փորձում է գտնել այդ պահանջները բավարարելու եղանակներ։ Երևանից հետագա զիջումներ ստանալով՝ Բաքուն սովորաբար Փաշինյանին որոշակի շունչ քաշելու հնարավորություն է տալիս, ինչը նրան իսկապես անհրաժեշտ է կատարվողը հայ հասարակության առջև ինչ-որ կերպ արդարացնելու և նրա ավելի ու ավելի թույլ դիմադրությունը հանդարտեցնելու համար։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այստեղ աշխատում է որպես Բաքվի պահանջները փաթեթավորող», - նշում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Իշխանամետ քարոզչամեքենան մշակում է «Արցախը հանձնվեց ռուսների կողմից», «Տավուշի փաստացի հայկական գյուղերից ոչ մի մետր չի զիջվում մյուս կողմին», «Նրանք վաղուց էին պլանավորել փոխել Սահմանադրությունը» օրակարգը։ Հասարակությունը աստիճանաբար հանդարտվում է։ Այսպիսի դադարից հետո Ալիևը նոր որսի հետևից է գալիս։ Ուստի, պետք չէ խաբվել նրանով, որ Սյունիքի մարզով Նախիջևան տանող միջանցքի մասին խոսակցությունները, կարծես, մարել են։ Բաքուն գործում է հետևողականորեն և, սպասելով հարմար պահի, նոր վերջնագիր կներկայացնի։ Սյունիքով անցնող միջանցքը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է կապվել ոչ միայն իր էքսկլավի, այլև Թուրքիայի հետ, Անկարայի և Բաքվի համար առաջնահերթություն է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ որպես Իրանի վրա կարևոր ազդեցության գործոն։ Այնպես որ, այստեղ Երևանը միանշանակ ճնշումների է ենթարկվելու։ Իսկ որտեղ ավտոճանապարհի բացումն է, այնտեղ նաև Հայաստանի կողմից երկաթուղային հաղորդակցությունների (հավանաբար՝ միակողմանի), նավթագազային և այլ հաղորդակցությունների բացումն է։ Այս ամենը կպահանջի հայկական հողում ադրբեջանական զգալի կոնտինգենտի առկայությունը։ Այսպիսով, հայտնվելով Հայաստանի տարածքում, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի՝ կողմերի միջև թշնամանքը վերացնելու պարտավորությունների վերաբերյալ կետի կատարման համատեքստում կարող է սկսել միջամտել հայ հասարակության կյանքին. հետաքրքրվել հուշարձաններով, հիշարժան տարեթվերով, դպրոցական և համալսարանական պատմության դասագրքերով, ինչպես նաև լրատվամիջոցներում հրապարակումներով։ Բացի այդ, Բաքուն միշտ հնարավորություն ունի որևէ աննշան մանրուք մեկնաբանել որպես համաձայնագրի տառի խախտում, մեղադրել Երևանին և ուղղակի սկսել ռազմական գործողություններ։ Միամտություն կլինի հույս ունենալ, որ Ադրբեջանը չի սրի իրավիճակը։ Տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակությունը սնվել է հայատյաց պատմություններով, դրանց վրա մեծացել է մի քանի սերունդ։ Ոչ միայն Ադրբեջանի բնակչությունը, այլև նույնիսկ պաշտոնական մարմիններն այժմ բացահայտորեն արտահայտում են հայերին սպանելու կամ «Իրևանը վերադարձնելու» իրենց ցանկությունը։

Եվ այս ամենը՝ փաշինյանական քարոզչամեքենայի հանգստացնող «մռռոցի» ներքո, որ, իբր, ընթանում է հարևանների միջև հարաբերությունների կարգավորման սովորական գործընթաց։ Զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում հայ հասարակությունը փորձում է տեսնել որևէ ուժ, որի վրա կարող է հույսը դնել՝ գոնե ժամանակավոր հանգստության համար։ Ինչպես հաճախ է պատահում, ոմանք, որպես այդպիսի ուժ, ընտրում են ԵՄ-ն՝ քաղաքակիրթ երկրների մի համայնք, որը չի կարող անտարբեր լինել գայլերով շրջապատված փոքր երկրի ճակատագրի նկատմամբ։

Փաշինյանի թիմն ակտիվորեն խթանում է արևմտամետ տրամադրությունները Հայաստանում։ Սա նրա հակառուսական և թուրքամետ ուղղության մի մասն է, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքը։ Եվ չնայած Ջերմուկում եվրոպական դիտորդական առաքելությունը զուտ դեկորատիվ էր և հուսահատեցրեց հայերին՝ Ադրբեջանին զեկուցելով իր բոլոր տեղաշարժերի մասին, գլխավորն այն է, որ ԵՄ գագաթաժողովներում Հայաստանի մասին շատ «բարի խոսքեր» ասվեցին։

Ապրիլի 4-ին Երևանն ընդունեց Եվրամիությանը միանալու մասին օրենք։ Բրյուսելում այս նախաձեռնությունը սառնասրտորեն ընդունվեց։ Օրինագծի ընդունմանը ի պատասխան՝ ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելը «տեղյակ է դրա մասին և կվերլուծի այն»։ Եվրոպան ընդհանրապես չարձագանքեց փաստաթղթի ուժի մեջ մտնելուն։ Խորհրդարանի որոշումն ինքնին Հայաստանին որևէ նոր հնարավորություն չտվեց, սակայն այն դարձավ տեղեկատվական պատրվակ՝ սրելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը հաստատեց, որ Փաշինյանը վճռական քաղաքական գործիչ է, պատրաստ է խզել կապերը «անիծյալ անցյալի» հետ։ Սակայն Հայաստանի բնակիչների մեծամասնությունը չի խաբվում եվրոպական հեռանկարներով. «Եվրոպան շատ հեռու է»։ Իսկ եթե հայ հասարակության մի մասը հավատում է, որ ԵՄ-ն կփրկի երկիրը թուրքական ճնշումից, ապա կհիասթափվի։ Ո՞վ կարող է լրջորեն առաջարկել, որ Հայաստանը բացի իր սահմանները Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը բարելավելու համար։ Առցանց տրոլնե՞րը։ Ոչ միայն դրանք։ Ահա թե ինչպես է Եվրոպական միությունը տեսնում Հայկական հարցի լուծումը։ Սրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերն են վերջերս կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Սա Եվրոպան և Կենտրոնական Ասիան ավելի քան երբևէ կմերձեցնի»։

Եվ միամտություն է կարծել, որ նման բաներ են ասվում հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունների մասին անտեղյակության պատճառով։ Դրանց ծանոթ են, բայց հայ ժողովրդի անհանգստությունը առաջնահերթություն չի համարվում։ Այն, ինչ հայերի համար ցինիզմ և դավադրություն է թվում, եվրոպացիների համար պարզապես իրենց սեփական ռազմավարության իրականացումն է հեռավոր Հարավային Կովկասում։

Եվրոպան Ադրբեջանի կարիքն ունի, ավելին՝ հենց ԵՄ-ն է հետաքրքրված միջանցք բացելով և Սյունիքի միջոցով հաղորդակցություններ անցկացնելով։ Եվ եթե Հայաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ին, ապա պետք է հաշվի առնի սա։ Իսկ իրենց բոլոր «մտահոգությունները» Եվրոպայի համար պարզապես նրբություններ են, որոնք կարելի է զոհաբերել։ Օրինակ՝ եկե՛ք խաղաղ ապրենք, մոռանանք հին թշնամությունները, շրջափակումը մեծ բան չէ, էթնիկ զտումները Արցախում մեծ բան չեն, հազարավոր զոհերը և պատանդները մեծ բան չեն, Ադրբեջանի նացիստական հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ մեծ բան չէ, խաղաղություն կնքեք, բացեք սահմանները և ծառայեք լուսավոր տերությունների շահերին, նրանք գիտեն, թե որն է ավելի լավ, և այլն, և այլն։

Հայ հասարակությունը, իհարկե, դեմ է տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, բայց այն փոքրամասնություն է կազմում, քանի որ կա չորս ազդեցիկ ձայն. Եվրոպան՝ «կողմ», Փաշինյանը՝ «կողմ», Թուրքիան ու Ադրբեջանը՝ «կողմ»։ Այսպիսով, թուրքական ազդեցություն կլինի։

Ճիշտ է, Ռուսաստանը դեռ դեմ է դրան, բայց ո՞վ է նրան հարցնում։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը