Ադրբեջանում ոչ մի տեղական անկախ լրատվամիջոց չի մնացել. Amnesty International
Ադրբեջանում քննադատող լրագրողները ենթարկվում են հետապնդումների և դաժան հաշվեհարդարների, ներառյալ ՝ կամայական ձերբակալությունների, կեղծ մեղադրանքների, անարդար դատավարությունների և դաժան պայմաններում երկարատև բանտարկության։ Այս մասին գրում է Amnesty Internationalմիջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Ազատ լրատվամիջոցների և այլախոհության նկատմամբ կառավարության ճնշումները սրվել են 2024 թվականի նոյեմբերին՝ երկրում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովից անցկացումից առաջ։ Երկրի իշխանությունները չէին կարող թույլ տալ, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, կամ որ երկրի հեղինակությունը խաթարվի շրջակա միջավայրի անփութության, կոռուպցիայի կամ այլ չարաշահումների մեղադրանքներով։
Հետևաբար, կառավարությունը հետապնդում էր իր գործողությունները քննադատել փորձող յուրաքանչյուրին։ COP29-ից հետո ճնշումները միայն ուժեղացան։ Իշխանությունները հատկապես թիրախավորել են անկախ լրատվամիջոցների, մասնավորապես՝ Abzas Media-ի, Meydan TV-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի և Kanal 11-ի լրագրողներին, որոնցից շատերը լուսաբանել են իշխանության չարաշահման և կոռուպցիային, շրջակա միջավայրի հարցերին և մարդու իրավունքներին առնչվող խախտումները։
Այժմ, ըստ Amnesty International-ի, COP29-ից մեկ տարի էլ չանցած, երկրում չի մնացել ոչ մի անկախ ազգային լրատվամիջոց։ 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանն ունի քաղաքական դրդապատճառներով բանտարկված լրատվամիջոցների աշխատողների ամենաբարձր թիվը։
Ավելացնել նոր մեկնաբանություն