Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի չի կարող բարձրացնել վերադարձի իրավունքի հետ կապված հարցը․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ:

Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից եկող սպառնալիքներին տալ շատ ուղիղ քաղաքական գնահատական։ Եթե մեր երկրի տարածքը արդեն չորս տարի է պատմության մեջ գոյություն չունեցող տերմինով են որակում, դա հռչակում են «ազգային նոր նպատակ», դրա վրա հսկայական գումար ու ռեսուրս են դնում, դա մտցնում են կրթական համակարգ, նշանակում է՝ դա վաղուց դարձել է մեր ազգային անվտանգության խնդիրը, պարզապես մենք դեռևս նման գնահատական չենք տվել դրան։

Ինչևէ, նախընտրական փուլում մի քանի անգամ տեսել էի, որ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն ասել էր, որ ադրբեջանցիների համար միջազգային իրավունքի հարթակներում թեման փակված է, չկա նման իրավունք, խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք որևէ «վերադարձի» մասին է։ Սա գրավել էր իմ ուշադրությունը։ 

Վերջերս մի հետազոտության ժամանակ դիմել էի նախկին ՄԻՊ-ին՝ խնդրելով ասել, թե ինչի հիման վրա է այդ պնդումն արվել։ Թաթոյանի՝ ինձ տրամադրված նյութերի հիման վրա պարզվեց, որ այսօր չկա միջազգային այնպիսի մի ատյան, որտեղ ադրբեջանցիները կարողանան բարձրացնել իրենց իբր «վերադարձի» իրավունքի հարցը։ Այս խնդիրը ուղղակիորեն կապված է ժամանակային սահմանափակումների հետ, որի արձանագրումն ու պատասխանը լավագույնս արտացոլված են երկու ամենահեղինակավոր միջազգային դատական ատյանների կողմից։

Այսպես՝ ՄԻԵԴ-ի՝ «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն անընդունելի էր ճանաչել Քարվաճառում բնակվող ադրբեջանցի դիմումատուի պահանջն ընդդեմ Հայաստանի։ 

Դատարանն արձանագրել էր, որ Հայաստանն անդամակցել է ՄԻԵԴ-ին 2002 թվականին, մինչդեռ դիմումատուն գանգատը ներկայացրել էր 2008 թվականին՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է սպասել ենթադրյալ խախտման պահից ավելի քան 15 տարի, իսկ Հայաստանի անդամակցումից՝ վեց տարի, և նոր միայն ներկայացրել գանգատը։ Այս ժամկետները դատարանը համարել էր չափից դուրս երկար՝ իրավունքի պաշտպանության համար դիմելու տեսանկյունից։ 

Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է պալատի կազմով և 2021 թվականին։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նույն՝ 2021 թվականին ներկայացրած միջպետական գանգատում բարձրացրել է 1990-ականներին Արցախից և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սեփականության իրավունքի պաշտպանության հարցը։

 Սակայն ՄԻԵԴ-ը «Սամադովի» գործով կայացրած որոշմամբ նախանշել է Ադրբեջանի այդ պահանջների ճակատագիրը. դրանք անընդունելի են ճանաչվելու՝ ուշ ներկայացված լինելու հիմքով։

Առավել կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի 12.11.2024 թվականի վճիռը, որով դատարանն արձանագրել է, որ չունի իրավազորություն քննելու Ադրբեջանի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են 1993-ից 1996 թվականն ընկած ժամանակահատվածին՝ այդ թվում ադրբեջանցիների ենթադրյալ տեղահանումների վերաբերյալ պահանջները։

Այսպիսով, ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի ներկայումս չի կարող բարձրացնել սեփականության կամ վերադարձի իրավունքի հետ կապված հարցեր։ Ցանկացած նման փորձ ձախողվելու է՝ հաշվի առնելով միջազգային երկու հեղինակավոր դատարանների դիրքորոշումները։

Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը շարունակում են ունենալ նման պահանջ ներկայացնելու իրավունք, որը ամրագրվել է միջազգային դատարաններով։ Այս թեմային կանդրադառնամ առանձին գրառումով։ 

Իսկ այս գրառման իմաստն այն է, որ երբ առաջնորդվում ես փաստերով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հասկանում ես, որ բոլոր խաղաքարտերը կան այս թեման հստակ որպես զավթողականություն որակելու համար, սա որևէ աղերս չունի «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» հետ։ 

Իսկ այս զավթողական ծրագիրը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ համեմատության մեջ դնողը ուղիղ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին՝ «նորմալ դարձնելով» ադրբեջանական զավթողականությունը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի