Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու ՀՀ-ՄԹ ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
ՀՀ վարչապետը շնորհավորել է Էնդի Բերնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բերնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:
Ավելացնել նոր մեկնաբանություն