Submitted by H.Aslanyan on
erik

Ալիևը, կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց․ հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա․ շվեդ պատգամավոր

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։ 

Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։

Շվեդ պատգամավորը ցավով է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն կիրառել Հայաստանի նկատմամբ։ 

«Կարծում եմ՝ սա (խմբ․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը) շատ դրական է։ Ցավալիորեն, Բաքուն կրկին ու կրկին շատ ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում Երևանի դեմ։ Ալիևը (խմբ․ Ադրբեջանի նախագահ), կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա»,- շեշտել է շվեդ պատգամավորը: 

Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրաձայնվող դժգոհություններին՝ հիշեցնելով, որ հենց ինքը՝ պաշտոնական Բաքուն է հրաժարվել իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայումից։  

Պատգամավորը նաև անհեթեթ է համարել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսական կամ հետախուզական աշխատանք է կատարում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։  

«Եվրոպական միությունը կնախընտրեր, որ կարողանար աշխատել երկու կողմերում էլ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում), սակայն Բաքուն հրաժարվել է դրանից: Պնդումները, թե առաքելությունում ինչ-որ լրտեսներ են, անհեթեթ են։ Առաքելությունը շատ թափանցիկ է, և նույնիսկ նախապես տեղեկացնում է, թե որտեղ է իրականացնելու պարեկությունը»,-ընդգծել է շվեդ պատգամավորը։ 

Մեկնաբանելով Բաքվի դժգոհությունները և նման հայտարարությունների իրական նպատակը՝ Էրիկ Հելսբորնը նկատել է․ «Հարցը, որն այս պարագայում պետք է տալ, այն է, թե Բաքուն ի՞նչից է վախենում, վախենում է, որ ԵՄ-ն ի՞նչ կտեսնի»։ 

Շվեդ պատգամավորը, անդրադառնալով դիտարկմանը, որ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու պահանջին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն սահմանազատված հատվածներից, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն, այդուհանդերձ, Երևանին խորհուրդ է տվել չսահմանափակել դիտորդական առաքելության մանդատը։

«Իհարկե, այս հարցերը որոշում են վարչապետ Փաշինյանն ու Հայաստանի խորհրդարանը, բայց ես խորհուրդ կտայի չսահմանափակել առաքելությունների մանդատը։ Առաքելության անդամները գիտեն, թե ինչ են անում և կարողանում են տեղեկացված որոշում կայացնել, թե որտեղ է պարեկություն իրականացնելու լավագույն վայրը»,- եզրափակել է Էրիկ Հելսբորնը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել