Submitted by H.Aslanyan on
իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են հուլիսի վերջից ի վեր առաջին անգամ

Հուլիսի 29-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։

Ի պատասխան այդ հարվածների՝ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ), ըստ իրենց դիտարկումների, պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց։ Անցյալ շաբաթ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էր, որ բոլոր ականները մաքրվել են նեղուցից։

Ըստ ԱՄՆ զինվորականների՝ հարվածները եղել են «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ ԻՀՊԿ-ի պնդումները, թե ամերիկյան ուժերի հարվածներն ագրեսիայի գործողություն են, իրականությանը չեն համապատասխանում։

«Ըստ էության, Իրանը սպառնալիք է ստեղծել, և ԱՄՆ զինված ուժերը վերացրել է այն՝ քաղաքացիական նավաստիներին, առևտրային նավագնացությունը և համաշխարհային առևտրի ազատ հոսքը պաշտպանելու համար», – X-ում հաղորդագրության մեջ հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը օգոստոսի 31-ի ուշ երեկոյան։ 

Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզու մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։ ԻՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է մի քանի զինվորների և քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու մասին։

Իրանն արձագանքել է այս հարվածներին՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ՝ թիրախավորելով տեխնիկական և տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքը և օդանավերի տեղակայման վայրերը։ Հորդանանի զինված ուժերը հայտարարել է, որ խոցել է ութ հրթիռ, որոնք օգոստոսի 31-ի վաղ առավոտյան ներխուժել են երկրի օդային տարածք։

Mehr գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը, հաղորդում է, որ իրանական ՀՕՊ ուժերը նաև Հորմուզի նեղուցի երկնքում հրթիռով խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հեռահար անօդաչու թռչող սարք, որն ընկել է Պարսից ծոցը։

Վերջին անգամ ԱՄՆ ուժերն Իրանի վրա հարձակման մասին հայտնել էին հուլիսի 29-ին, երբ հայտարարեցին ԻՀՊԿ-ի տասնյակ թիրախների ուղղությամբ «հարվածների լայն ալիքի» մասին։ Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կհրամայի զինված ուժերին զերծ մնալ նոր հարվածներից՝ Պարսից ծոցի դաշնակիցներ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հորդորով:

Օգոստոսի 24-ից ԱՄՆ հայտարարել է Իրանի դեմ տնտեսական ճնշման և պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, նաև երկրորդային պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն հետևել ԱՄՆ սահմանափակումներին:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը