ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել է Գազայում անհապաղ հրադադարի և անսահմանափակ մարդասիրական օգնության տրամադրման կոչ անող բանաձևը
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Գազայում անհապաղ հրադադարի և անսահմանափակ մարդասիրական օգնության տրամադրման կոչ անող բանաձևը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, դեմ է միայն ԱՄՆ-ն:
Բանաձևի նախագիծը ներառում էր Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի և պատանդների ազատման պահանջներ: Փաստաթղթում կոչ էր արվում Իսրայելի իշխանություններին վերացնել հումանիտար օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները։
Ավելացնել նոր մեկնաբանություն