Submitted by H.Aslanyan on
ռիտեր

Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր

Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։  

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ խոսելով առաքելության մանդատի երկարաձգման, առաքելության հետագա անելիքների, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ԵՄ առաքելության հասցեին հնչող մեղադրանքների մասին։ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միաժամանակ նաև արձանագրել է, որ սկսած 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։ 

-Պարոն Ռիտեր, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանում գործում է արդեն ավելի քան երկու տարի՝ մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք առաքելության գործունեությունը և դրա կարևորությունը Հարավային Կովկասի ու Հայաստանի կայունության համար: 

-Ակնհայտ է, որ մեր (խմբ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին: 

2025 թվականի հունվարին Եվրոպական միության խորհուրդը Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականը երկարաձգելու մասին որոշում կայացրեց։ Պարոն Ռիտեր, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և որքանո՞վ եք կարևոր համարում առաքելության մանդատի երկարաձգումը: 

Որոշումն ինքնին ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը դիտարկում է մեզ (խմբ․ նկատի է առնվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը) որպես օգտակար գործիք՝ Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու համար։ Դա նաև պարզ է դարձնում, որ հայկական կողմը ցանկանում է, որ մենք մնանք, քանի որ մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով, և այս համաձայնագրով կամ Եվրամիության և Հայաստանի կառավարության միջև համաձայնությամբ է, որ մենք պետք է մնանք ևս երկու տարի, ինչը ցույց է տալիս, որ մենք դրական ենք դիտարկվում: 

-Ադրբեջանը մշտապես դժգոհություններ է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ հայտարարելով, որ առաքելությունը չի նպաստում Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին և մեղադրելով առաքելությանը սահմանամերձ տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացնելու մեջ։ Ինչպե՞ս կարձագանքեք Ադրբեջանի այս պնդումներին և ըստ Ձեզ՝ ո՞րն է Բաքվի նման հայտարարությունների նպատակը։

-Ինչպես արդեն ասացի, միջադեպերի թիվը նվազել է, ժողովուրդն իրեն ավելի ապահով ու անվտանգ է զգում. դա փաստ է, և սա մեր աշխատանքի մի մասն է։ Ինչ վերաբերում է հետախուզական աշխատանքի մեղադրանքին, ապա դա կա հենց առաջին օրվանից, երբ մենք այստեղ ենք, իսկ մենք արել ենք նույնն, ինչ անում ենք հիմա: Մենք երբեք չենք փոխում սա։ Մենք բացահայտ պարեկություն ենք իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ մենք հայտնվում ենք սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում ենք այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն, որ մենք այնտեղ ենք։ Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին: Նրանք չեն ուզում, որ մենք իմանանք, թե ինչ է անում Ադրբեջանը. այսպիսով, մենք դիտարկում ենք երկու կողմերին էլ, քանի որ ցանկանում ենք իրավիճակի մասին հաշվետվություն տալ Բրյուսելին, թե ինչ է կատարվում: Այսպիսով, մենք միշտ բացահայտ ենք պարեկություն անում։ Մենք երբեք չենք թաքնվում ինչ-որ տեղ կամ ծածուկ չենք մնում։ Դա այն է, ինչ մենք անում ենք հենց սկզբից, և դա այն է, ինչ անում ենք նաև հիմա: Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմի համար շատ հեշտ է մեզ նկատել, տեսնել, թե որտեղ ենք մենք, որովհետև մենք չենք ցանկանում թաքնվել: Լավ է, եթե նրանք տեսնեն, որ մենք այնտեղ ենք: Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին։ Դա նշանակում է, որ նրանք նույնիսկ նախապես գիտեն, թե ուր ենք մենք գնում և որտեղ ենք հայտնվում: Դա շատ, շատ բաց և թափանցիկ է, և մենք ոչ մի հետախուզական աշխատանք չենք կատարում: Մտադրությունները, թե ինչու է Բաքուն այդպես անում, պետք է հարցնել Բաքվին։ Համենայն դեպս, մենք երկու կողմերի համար էլ հարմար չենք, քանի որ այս հակամարտության գոտի ենք բերում միջազգային ինչ-որ տեսակետ: Դա հայկական և ադրբեջանական կողմերի համար նշանակում է, որ նրանք պարզապես չեն կարող ինչ-որ բան սկսել՝ առանց կատարվողի մասին մեր՝ միջազգային հանրության և հատկապես Բրյուսելի իմացության:  

-Պարոն Ռիտեր, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմաններից հեռացնելու պահանջին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն իսկ սահմանազատված հատվածներից։ Ո՞րն է առաքելության դիրքորոշումն այս հարցում։ 

Անցած տարեվերջին ես հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք քննարկեցինք դա։ Դա մեզ սահմանից հեռացնելու մասին չէ, այլ այն մասին է, որ սահմանամերձ տարածքներում, որոնք համաձայնեցված, սահմանազատված և հստակ նշված են, այլևս կարիք չկա, որ մենք ուղղակիորեն գնանք սահման: Մեզ համար լավ է այլևս չներկայանալ սահմանամերձ գոտում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այցելել գյուղեր, ֆերմաներ՝ սահմաններից ներս տեղակայված մարդկանց հետ զրուցելու համար: Եթե Հայաստանի կառավարությունը և ադրբեջանական կողմը համաձայնեն, որ մենք չպետք է պարեկություն կատարենք ուղղակիորեն արդեն հստակ սահմանազատված սահմանային շրջաններում, մենք դրանում խնդիր չենք տեսնում:

-Պարոն Ռիտեր, հիմնվելով առաքելության պարեկությունների օպերատիվ տեղեկատվության և սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքների վրա՝ ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրավիճակը: Կա՞ն անվտանգության առումով անհանգստանալու պատճառներ: 

-Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին: 

-Առաջիկայում կա՞ն առաքելության չափերի և կառուցվածքային փոփոխություններ կատարելու ծրագրեր: 

-Ոչ, երկրորդ մանդատը ևս կունենա նույն խնդիրն ու առաջադրանքը, ինչ ունեինք առաջին մանդատի ընթացքում։ Դա նշանակում է նախ պարեկություն և հաշվետվություն ներկայացնել սահմանի և առճակատման գծի երկայնքով: Երկրորդը մեր, այսպես կոչված, մարդկային անվտանգության պարեկությունն է, որպեսզի հակամարտությունից տուժած տարածքներում տեղի բնակչության անվտանգության և ապահովության զգացումը բարձրացվի: Եվ երրորդն այն քայլերն են, որոնք նպաստում են վստահության ամրապնդմանը:   

Անցած դեկտեմբերից մենք այցելում ենք սահմանամերձ գյուղերի դպրոցներ՝ զրուցելու այնտեղի երեխաների հետ, աշակերտների հետ, բացատրելու նրանց, թե ով ենք մենք, ինչ ենք անում, ինչ է Եվրամիությունը, ինչ է ներկայացնում Եվրամիությունը: Եվ այս գործունեությունը մենք ցանկանում ենք ավելացնել: Մենք ոչ միայն ցանկանում ենք ապագայում դպրոցներ այցելել, այլ ցանկանում ենք խթանել մեր աշխատանքը, եվրոպական գաղափարը ու նաև բոլորին տեղյակ պահել, որ մենք լրտեսություն, հետախուզական ծառայություն կամ այլ բան չենք անում: Մենք քաղաքացիական անզեն առաքելություն ենք, որը ցանկանում է օգնել այս տարածաշրջանի կայունացմանը: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել