Submitted by H.Aslanyan on
ջոն

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ-ի հայերի էթնիկ զտnւմներն արդարացնելու և Հայաստան ներխnւժելու նպատակ է հետապնդում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։  

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»»,- ասել է Ինյարիտուն։ 

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։ 

«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն: 

Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին և առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին՝ պատգամավորը կարևոր է համարել, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը հստակորեն ուրվագծված է հենց ԵՄ-ի կողմից։ 

«ԵՄ դիտորդական առաքելությունը կենտրոնանում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մոնիթորինգի, կայունության խթանման և հետագա հակամարտությունը կանխելու համար միջազգային համաձայնագրերի պահպանման վրա: 

Այս առումով առաքելության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները դժվար է հասկանալ, հատկապես մի երկրի համար, որը, թվում է, ձգտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է պատգամավորը: 

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության դեմ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաև երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով: 

«Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում: Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն, անշուշտ, հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին»,-նկատել է Ինյարիտուն։  

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել