Submitted by H.Aslanyan on
պապոյան

Այս պահին օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս):  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի: 

2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 9 ասմվա տվյալներով՝ տնտեսական աճը 6 տոկոս է:  

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրեցինք ավելի լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու արտահանման, վերաարտահանման ամենապիկ շրջաններն են եղել, և այդ ամիսների նկատմամբ աճ ապահովելը մի փոքր անհավատալի էր շատերին թվում: Համարվում է «հերոսության» նման մի բան, քանի որ մեծ թվերի նկատմամբ աճ ապահովելը շատ բարդ է: Իրապես նոյեմբերին դժվարություններ ունեցանք, ընդամենը 1.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր ապահովվել, բայց արդեն դեկտեմբերին 4.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեցանք: Տնտեսության մեջ որոշակի ճշգրտումներ տեղի ունեցան Վիճակագրական կոմիտեի կողմից, և տարին ամփոփեցինք տնտեսական ակտիվության 8 տոկոս աճի ցուցանիշով»,- ասաց Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի արդյունքներով ՀՆԱ-ն կգերազանցի 10 տրիլիոն դրամը, կլինի 10 տրլն 200 մլրդի շրջանակներում: «Մենք կանխատեսում ենք, որ 2024-ի արդյունքներով 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, այսինքն՝ ավելին, քան 2024-ի համար պլանավորվում էր տարեվերջին»,-հավելեց նա:

2025 թ. բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Բայց մենք մեր առաջ թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ: Էկոնոմիկայի նախարարության թիմը երբեք չի հաշտվել և չի կարող հաշտվել, այսպես կոչված, իրականության հետ: Մենք միշտ ձգտում ենք մեր ջանքերի շնորհիվ այդ իրականությունից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին դա միշտ Էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է, բոլորը մի թիվ են ասել, բայց վերջում ավելի բարձր է եղել: Այս առումով 2025-ը մեզ համար բացառություն չէ: Մեզ համար ավելի բարձր թիրախ ենք դրել, քան  Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները կանխատեսում են: Եվ մեր ջանքերն ուղղելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց Պապոյանը:

Նա շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության թիմն ամեն օր աշխատանքի է գալիս այն նպատակադրմամբ, որ թիրախը 5.1 տոկոսը չէ, թիրախը 6 տոկոսն է կամ ավելի բարձր աճը: 

Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ 2025-ին ամենաբարձր տեղում կշարունակի մնալ շինարարության աճը, բայց ավելի համեստ ցուցանիշներով՝ 6.2 տոկոսի շրջանակներում: Թեև  Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պայմանավորված՝ 2024-ի աճի տեմպերը չեն պահպանվի, քանի որ թե՛ 2024-ին, թե՛ 2023-ին աճը երկնիշ է եղել: Ըստ նախարարի՝ տեմպը կնվազի, սակայն ծավալները կշարունակեն մեծ մնալ:  

Մոտ 5.2 տոկոս աճ է ակնկալվում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում: «Սա նշանակում է, որ մենք որակական աճի էջն ենք թևակոխում: Երբ խոսում ենք արդյունաբերության և ծառայությունների մասին, դրանք, ըստ էության, արտահանելի հատվածներ են: Եվ շատ կարևոր են այդտեղ աճերը»,-նշեց նախարարը:

Նա հավելեց՝ նախընտրելի է ունենալ ոչ 1-2 ոլորտների վրա հենված, այլ հավասարակշռված, կայուն աճեր: 

«Շատ կարևոր է, որ մենք մտնենք կայուն տնտեսական աճերի փուլ: Կայուն տնտեսական աճերի փուլը մեզ հնարավորություն է տալիս կայուն քաղաքականություններ վարել: Ավելի նախընտրելի է 3 տարի շարունակ ունենալ, ենթադրենք, միջինացված 5 տոկոս աճ, քան մի տարի ունենանք, պայմանական, 15 տոկոս, մյուս տարի աճ չունենանք, հետո՝ 10 տոկոս»,- ասաց Պապոյանը՝ շեշտելով տնտեսության ներքին դիվերսիֆիկացիայի կարևորությունը, երբ աճը միայն մեկ ոլորտից կախված չի լինում:

Անդրադառնալով տարբեր տնտեսագետների կողմից բարձրաձայնված մտահոգությանը, որ տնտեսությունում աճը, հատկապես արտահանման աճը հիմնականում պայմանավորել է ոսկու արտահանումը, և այդ գործոնի դուրս գալով պայմանավորված՝ մեծ անկում կարձանագրվի՝ Պապոյանն ասաց. «Այո, 2023-ին ևս ոսկու վերաարտահանման մասնաբաժինը բավականին մեծ է եղել թվային արտահայտությամբ: Բայց, այնուամենայնիվ, 2024-ին առանց ոսկու մեր արտահանումն ավելի շատ է եղել, քան 2023 թվականին: Երբ ոսկու գործոնը հանում ենք, 7 մլրդի արտահանում ենք ունենում»:

Նրա խոսքով՝ 2025-ին սպասվում է, որ բացարձակ թվային արժեքներով արտահանումը կնվազի, սակայն կնվազի ոչ թե ավանդաբար Հայաստանից արտահանվող ապրանքների նվազման հաշվին, այլ հենց ոսկու վերաարտահանման նվազման պատճառով: Նախարարը շեշտեց՝ դա ժամանակավոր գործոն էր, և Հայաստանի տնտեսությունը երբեք չի հենվել դրա վրա: 

Նրա համոզմամբ՝ ոսկու վերաարտահանման ցուցանիշներով չէ հիմնականում պայմանավորված եղել նախորդ տարիների աճը: «Դա տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովում է, բայց տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը ձգտում է շատ ցածր լինել: Մեծ հաշվով ՀՆԱ-ի վրա և՛ դրա մեծ թիվն ազդեցություն չի ունեցել, և՛ դրա նվազումն ազդեցություն չի ունենա»:

Անդրադառնալով ՀՀ-ում  ԵՄ-ին անդամակցության առնչությամբ սկսված որոշակի գործընթացներին ու հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՏՄ-ն համատեղել ԵՄ-ի հետ՝ Պապոյանն ասաց. «Բուն համատեղումը բարդ է պատկերացնել: Այդպիսի մեխանիզմ չեմ կարծում, որ կա: Խնդիրն այլ տեղ է, այս պահին օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա: Նման օրակարգային հարց մենք չունենք և շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ բոլոր հարթակներում մեր գործընկերների հետ: Դրան զուգահեռ կա քաղաքացիական նախաձեռնություն, որը գտնվում է խորհրդարանում (խմբ. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը): Եվ կառավարությունը, կներեք, չէր էլ կարող դրական եզրակացություն չտալ, քանի որ մեր 50 հազար քաղաքացի այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել: Բայց դա բոլորովին այլ գործընթաց է, այնպես չէ, որ այդ գործընթացը կարճաժամկետում կամ միջնաժամկետում հատվում է ներկա իրողությունների հետ»:

Նախարարը կրկնեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ Հայաստանի կառավարությունում չկա: «Բայց միևնույն ժամանակ վարչապետը 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում իր ելույթն ավարտել է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի: Այսինքն՝ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, ունենք եվրոպական ձգտումներ: Բայց դա շատ երկար գործընթաց է, միակողմանի գործընթաց չէ, կախված է բազմաթիվ հանգամանքներից»,- նշեց Պապոյանը:

Հայաստանը ԵՄ շուկային, ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնում է: Պապոյանը հիշեցրեց, որ 2024-ի վերջին մեկ լաբորատորիա է բացվել, համապատասխան կարողություններ կստեղծվեն նաև 2025-ի առաջին կիսամյակում: «Դրան զուգահեռ մենք բավականին մեծ տեմպերով մեր տնտեսությունն ենք արդիականացնում: Մեր բոլոր մրցակցային բիզնեսներն օգտվում են տնտեսության արդիականացման ծրագրից: Նրանց մեծ մասը 90-ականների, 2000-ականների հնացած տեխնիկան փոխում են տարբեր երկրների ժամանակակից տեխնոլոգիաներով: Դա ևս շատ կարևոր է դեպի այդ շուկա գնալու համար»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ շատ ապրանքներ կան, որոնք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են, խնդիրը հաճախ քանակի մեջ է: 

«Մեր թիրախը բոլոր ոլորտներում տնտեսապես բարդ ապրանքներ արտադրելն է: Ի վերջո, հանքահումքային արտադրության երկրից պետք է վերածվենք տնտեսապես բարդ ապրանքներ արտահանող երկրի»,- ասաց Պապոյանը:  

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին ու հնարավոր տնտեսական արդյունքներին: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան