
Բաքվի դատարանում հարցաքննվել են Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը: Երեկ «դատական 13-րդ նիստում» հարցաքննվել են ԼՂՀ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Թեման եղել է Ղարաբաղյան շարժումը:
Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բակո Սահակյանը խոսել է Ղարաբաղյան շարժման սկզբում Հայաստանից և խորհրդային զորամասերից ԼՂ-ին զենք մատակարարելու մասին։
«Դա հեքիաթ է». Արկադի Ղուկասյանին են վերագրում այս պատասխանը դատախազի այն հարցին, թե «համաձա՞յն եք Միացյալ Հայաստանի գաղափարախոսության հետ։ Իբր Ղուկասյանը հայտարարել է, թե 1992 թվականին Արցախում 30 հազարից քիչ հայ է ապրել, որոնց մի մասն այնուհետ տեղափոխվել է Հայաստան և Ռուսաստան։
Ավելացնել նոր մեկնաբանություն