Աշխարհի հայկական  եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով:

Բաց նամակ՝ աշխարհի քրիստոնյաներին. Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ աջակցե՛ք հայ գերիների ազատ արձակմանը

Աշխարհի հայկական  եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով: Այն արտահայտում է խորը  հավատարմությունը քրիստոնեական արժեքներին և մարդկային արժանապատվությանը, ընդգծում  խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։  Կոչն ընդգծում է բռնությունը և անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարևորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին արժանապատվության հանդեպ հարգանքի դրսևորումը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ճանապարհը կարող է հարթվել միայն մարդասիրական խնդիրների լուծման՝ ռազմագերիների և այնտեղ  պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման միջոցով։

Ստորև ներկայացված է նրանց նամակ-կոչը, որն ստորագրել են հարյուրից ավելի հոգևորականներ.

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Մենք՝ աշխարհի հայկական եկեղեցիների ներկայացուցիչներս, միասնաբար դիմում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու այս խնդրանքով:

Սա պարզապես անմեղ մարդկանց ազատ արձակելու կոչ չէ, այլ, արդարության, արժանապատվության և մարդկության վերականգնման խնդրանք։ Այս անձինք, որոնց ձերբակալել են հակամարտության ընթացքում, ենթարկվում են աներևակայելի տառապանքների, և նրանց շարունակական կալանքը մարդկային պարկեշտության և քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է։

Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ մենք այլևս չենք կարող լռել: Հիմա գործելու ժամանակն է:

Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հակասում է մեր հավատքի բուն էությանը: Պետք է վերջ դնել նրանց հանդեպ բռնությանը, տառապանքին ու զրկանքներին: Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, քանի դեռ անմեղ մարդիկ գերեվարված են, զրկված արժանապատվությունից և մարդու հիմնարար իրավունքներից։ Այս իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարևոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Ռուբենն այս պահին շարունակում է հացադուլը՝ ի նշան բողոքի ադրբեջանական իշխանությունների կողմից բեմադրված թատերական «դատավարության»։ Ամեն հաջորդող օր չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:

Մենք չենք կարող  ընդունել և չենք ընդունի այնպիսի ապագա, որտեղ նման անմարդկայնությունը տեղ ունի: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայերը, ադրբեջանցիներ, ցանկացած այլ ազգություն, արժանի են խաղաղության։ Այն կառուցվում է արդարության հենքի վրա. խաղաղություն, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, որտեղ գոյություն չունեն տառապանքի շղթաներ, և որտեղ յուրաքանչյուր մարդկային հոգի ապրում էազատության մեջ:

Մենք՝ աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներս, պահանջում ենք բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց անհապաղ վերադարձն  իրենց ընտանիքներ։ Սա զուտ մարդասիրական անհրաժեշտություն չէ, սա բարոյական հրամայական է: Հայ գերիների ազատ արձակումը կարող է բացել  նոր էջ, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, որտեղ հասկացողությունը կհաղթահարի բաժանարարությանը, որտեղ խաղաղությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն:

Մենք կոչ ենք անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝ դատապարտել ցուցադրական այս դատավարությունը՝ որպես քաղաքական և ոչ լեգիտիմ, և ճնշում գործադրել դրանում ներգրավված իշխանությունների վրա՝ վերադարձնելու այս անմեղ մարդկանց իրենց հարազատ տները: Երես մի թեքե՛ք այլոց տառապանքներից: Կանգնե՛ք մեր կողքին: Կանգնե՛ք հանուն արդարության և խաղաղության:

Թող որ ճշմարտության, կարեկցանքի ու արդարության լույսն ուղղորդի բոլորիս դեպի մի աշխարհ ուր չկան շղթայվածներ, ուր յուրաքանչյուր մարդկային կյանքն արժեւորված է, ուր խաղաղությունը միմիայն խոսք չէ, այլ՝ ապրող իրողություն,

Անսասան հավատքով ու համերաշխությամբ (ներկայացված են այբբենական կարգով)՝

Հոգեշնորհ Տ. Սարգիս քահանա Աբրահամյան - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անդամ

Գուսան վարդապետ Ալճանեան - Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Շվեյցարիա

Գերշնորհ Տ․ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյան - Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ (Սուրբ Աթոռ Կիլիկիոյ) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսություն (Անթիլիաս, Լիբանան)

Տեր Սարգիս քահանա Ակտավուքյան- Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու հովիվ, ավագ քահանա Բեթեսդա, Մերիլենդ, ԱՄՆ

Հովիվ Քերի Աշըգեան - Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հոգևորական, Վինձոր, Օնտարիո, Կանադա

Գերաշնորհ Տ. Տաճատ եպիսկոպոս Աշըգեան - Կաթողիկոսության դիվանապետ

Հոգեշնորհ Տեր Սամուել Աճամյան - Ամենայն Սրբոց Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Գլենվյու, Իլինոյս

Գևորգ եպիսկոպոս Ասատուրյան - Հայ Կաթողիկե Պատրիրաքական թեմի Էքսարքոս, Դամասկոս, Սիրիա

Գերաշնորհ Տ. Արտակ Արաբյան - Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ

Արժպ․ Տ. Վրթանես Բաբախանյան - Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան

Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյան - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ

Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյան - Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

Վանահայր Առաքել Գադեհճեան- Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության միաբանության անդամ

Հոգեշնորհ Տ․ Հակոբ Գյադայան - Սբ. Գևորգ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ, Լավալ դես Ռապիդես, Քվեբեկ, Կանադա

Հոգեշնորհ Տ․ Օշական վարդապետ Գյուլգուլյան - Իրաքի Հայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տ. Սիփան քահանա Գրիգորյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընդհանուր բաժնի տնօրեն, Հայաստան

Հոգեշնորհ Տ․ Վահան Գույումճեան - Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ

Հոգեշնորհ Տ․ Հրանտ Գևորգյան - Սբ. Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Դիըբորն, Միչիգան, ԱՄՆ

Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյան- Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկյան կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ․ Մաշտոց վարդապետ Զահթերեան – Հայ կաթողիկե եկեղեցու Բուդապեշտի պատրիարքական թեմի օգնական

Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյան - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործադիր ժողովի ատենապետ

Գերաշնորհ Տ․ Հրանտ Թահանյան  - Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ

Գերապատիվ Տ. Պողոս Ծ. Վրդ. Թինքճեան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ- Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Տեր Սեպուհ քահանա Թոքաջյան - Սբ. Պողոս Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ, Օնտարիո, Կանադա

Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան - Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Լակիսյան - Սբ. Լուսավորիչ Հայ Առաքելական Մայր տաճարի հոգևոր հովիվ, Նյու Յորք

Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Լուիսյան - Զմմառի Հայ Կաթողիկե եկեղեցի, Լիբանան

Հոգեշնորհ Տեր Մաշտոց Խաչատրյան - Սբ. Վարդանանց եկեղեցի, Թեհրան, Իրան

Հոգեշնորհ Տ. Սարգիս Խոսրովյան - Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան

Հոգեշնորհ Տ․ Սահակ քահանա Խոսրովյան - Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան (Իրան)

Ենթասարկավագուհի Լիոդա Խոսրովյան – Թեհրանի Սբ. Սարգիս տաճար (Իրան)

Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան – Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ

Հոգեշնորհ Տ․ Խաչատուր Հարությունյան - Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան

Գերաշնորհ Տ․ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան- Կանադայի Հայոց թեմի առաջնորդ

Էդվիս ենթասարկավագ Հովնանյան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան

Հոգեշնորհ Տ․ Գարնիկ Հովսեփյան - Սբ. Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցի, Ղամիշլի, Սիրիա

Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյան - Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ

Արժ. Տ. Դանիէլ քհն. Մանճիկեան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Գրենիթ Սիթի, Իլինոյս, ԱՄՆ

Սարկավագուհի Ա. Քրիստի Մանվելյան - Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան

Գերաշնորհ Տ․ Պետրոս եպիսկոպոս Մանուելյան - Քուվեյթի եւ Շրջակայից Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան - Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տ. Նշան Մանուկյան - Սբ. Նշան Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Քեմբրիջ, Օնտարիո, Կանադա

Ենթասարկավագուհի Անագէ Մարգարյան - Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան

Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան - Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

Ենթասարկավագ Արմոնդ Մովսիսյան- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Թեհրան, Իրան

Արժ. Տեր Տաթեւ Ա. Քհնյ. Միքայելյան- Սբ. Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Վիլլոուդեյլ, Օնտարիո, Կանադա

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան - Հաղարծին վանքի վանահայր

Միքայել եպիսկոպոս Մուրադյան - ԱՄՆ-ի և Կանադայի Կաթոլիկ թեմի առաջնորդ

Գերպծ. Հ. Նարեկ Թ. Ծ. Վ. Նաամոյեան - Երուսաղեմի և Ամմանի Պատրիարքական Էքսարքոս (Հորդանան) և Ղամիշլիի եկեղեցու քահանա (Սիրիա)

Հոգեշնորհ Տ․ Գաբրել Նազարյան - Սբ. Վարդանանց Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Պրովիդենս, Ռոդ Այլնդ, ԱՄՆ

Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան- Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տ․ Գուրգեն Ներսիսյան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան

Հոգեշնորհ Տ․ Գրիգորիս Ներսեսյան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան

Գերաշնորհ Տ․ Զավեն Նաջարյան - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության «Խորեն Այբ կենտրոնի» տնօրեն

Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյան- Բալթյան երկրների և Շվեդիայի Հայոց թեմի առաջնորդ

Արթին սարկավագ Շահբազյան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան

Գերաշնորհ Տ. Առեն Եպիսկոպոս Շահենյան- Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար)

Հոգեշնորհ Տ․  Արիստակես Շահմիրյան- Սբ. Սարգիս տաճար, Թեհրան, Իրան

Հոգեշնորհ Տ․ Արտավազդ վարդապետ Շառոյան- Անթիլիասի «Կիլիկիո» թանգարանի համակարգող

Հոգեշնորհ Տեր Սահակ Շաքարյան - Տաթևի վանք, Հայաստան

Գերապատիվ Տ․ Գարեգին Ծայրագույն Վարդապետ Շեխերդեմյան - Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր դեկան, Ուիլոուդեյալ, Օնտարիո, Կանադա

Հոգեշնորհ Տ. Պարույր վրդ․ Շերնեզյան- Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ

Արժ․ Տ. Պետրոս քհն. Շիթիլյան - Սբ. Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ինդիան օրչարդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Գերաշնորհ Տ․ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան - Սբ. Գևորգ Հայ Առաքելական Եկեղեցի, Լավալ դես Ռապիդես, Քվեբեկ, Կանադա

Հոգեշնորհ Տ․ Օշին վարդապետ Չուալերթանյան -  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Մայր Տաճար

Արժպ․ Տ․ Ստեփան քհն․ Պալճեան - Սբ. Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Մերիմեք վելի, Հյուսիսային Անդովեր, Մասաչուսեթս, ԱՄՆ

Հոգեշնորհ Տ. Վաչե վրդ․ Պալըքճեան - Սբ. Վարդանանց Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ռիջֆիլդ, Նյու Ջերսի, ԱՄՆ

Գերաշնորհ Տ․ Հովակիմ վարդապետ Պանջարջյան - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Տեղեկատվական բաժանմունքի վարիչ

Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան - Արևմտյան Եվրոպայի Հայրապետական ​​պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ

Ենթասարկավագուհի Լալա Պետրոսյան – Թեհրանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյան - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական ​​պատվիրակ

Հայր Սերոբ վարդապետ Ջամուրլեան - Մխիթարյան միաբան

Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ռաթևոսյան - Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Թեհրան, Իրան

Ենթասարկավագ Թոնի Սալաթինյան - Սբ. Վարդանանց եկեղեցի, Թեհրան, Իրան

Տեր Զարեհ քահանա Սահակյան - Սբ. Հակոբ Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ, Ռիսին, Վիսկոնսին, ԱՄՆ

Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան - Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգսյան – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» գրադարանի և հին ձեռագրերի բաժնի տնօրեն

Տեր Գևորգ Սարկիսյան - Մխիթարյան միաբան

Հոգեշնորհ Տ․ Եզեկել Սելումյան - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության վանական

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան - Տավուշի թեմ, Դիլիջան, Հայաստան

Արամ Արք. Ստեփանյան- Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական Եկեղեցու Պատվավոր Հովիվ, (Նյու Բրիտեն, Կոնեկտիկուտ նահանգ, ԱՄՆ)

Տարոն Արք. Ստեփանյան - Սբ. Պողոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ (Վոկիգան, Իլինոյս, ԱՄՆ), Սբ. Հակոբ Հայ Առաքելական Եկեղեցու այցելու հովիվ (Նիագարայի ջրվեժ, Նյու Յորք)

Հոգեշնորհ Տ․ Միքայել Տեր-Խոսրովյան - Սբ. Աստվածածին Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ, Ուիթինսվիլ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Գերաշնորհ Տ․ Ավետիք Տեր-Կարապետյան- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ճեմարանի տեսուչ

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան - ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ

Տեր Նարեկ քահանա Տերտերյան - Սբ. Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցու ավագ քահանա, Դուգլաստոն, Նյու Յորք, ԱՄՆ

Դոկտ. Մայքլ Փափազյան - Կրոնի և փիլիսոփայության պրոֆեսոր, Բերիի քոլեջ, Ջորջիա, ԱՄՆ

Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյան - Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ․ Ստեփանոս Փաշայան - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն

Հոգեշնորհ Տեր Տիգրան Փիլիպպոս - Զմմառի Հայ Կաթողիկե եկեղեցի, Լիբանան

Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ Քյուրումյան- «Թռչոց բույն» մանկատան տեսուչ- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսություն

Հոգեշնորհ Տ․ Արտակ Քեհեայան - Սբ. Վարդանանց եկեղեցու Հոգեւոր Հովիվ, Քուվեյթ

Գերաշնորհ Տ․ Էլիաս Քիրեճեան - Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, Տորոնտո, Կանադա

Հոգեշնորհ Տ․ Կարո Քելենճեան - Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի վանք, Լիբանան

Հոգեշնորհ Տ․ Հակոբ Քեշիշյան - Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թեհրան, Իրան

Հայր Համազասպ Քեշիշյան- Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր

Գերպատիվ Գեղարդ Տ․ Ծայրագույն Վարդապետ Քոսբակյան- Սբ․ Նշան Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր դեկան, Քեմբրիջ, Օնտարիո, Կանադա

Հոգեշնորհ Տ․ Ազատ Աբղ․ Ֆիլիկեան - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի տեսուչ

Տեր Վահան Օհանյան - Մխիթարյան միաբան

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Այս մասին գրել է Real Clear World ամերիկյան հարթակը։
ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են մշտական համաձայնության գալուց, իսկ խաղաղության պայմանգիրը վտանգի տակ է․ RCW
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։    «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։   -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:  -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր,  Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։  Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։
Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր, Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ էր Հայաստանի համար. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում. Աբրահամյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:   ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան:  «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հր
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․   Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։  «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։  Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,  Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։  Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի.
Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը. Վեհափառի քարոզը
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  «Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթ
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
 Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Խստագույնս դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ
», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հատման կետեր գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական կարգավորումը կարևոր գործոն է Հրվ. Կովկասի կայունության համար. Գալուզինը՝ Ռուբինյանին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
Ադրբեջանի Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները:
Ադրբեջանն իր սահմանադրությամբ իրեն ՀՀ Ինքնիշխան տարածքի ավելի քան 60%-ի իրավահաջորդն է համարում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ կետերով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:  «Եթե անգամ հանդիպումը հարցեր լուծելու հնարավորություն չի տվել, հնարավորություն է եղել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները, ուստի իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր», - ասել է նա։
Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պшտերազմի մասին, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան
«Սակայն միայն ճանաչումը բավարար չէ։ Մենք պետք է զգոն մնանք հայ ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքների հանդեպ և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու մարդու իրավունքները և երաշխավորելու, որ պատմությունը երբեք չի վերաշարադրվի կամ ջնջվի»։
Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաև՝ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Օսկանյան
Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է. Օսկանյան
Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման. այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ բանակցությունները:   «Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:  Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը
Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
 «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ «Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին»: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:
ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան
«Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես՝ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,- հայտարարեց նախարարը:
Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը. Արարատ Միրզոյան
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:  «Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել
Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
րրժ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել
մմ
Միրզոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի մտահոգությունները