Դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուս և Էդ Մարքի, COP29

COP29. ամերիկացի սենատորները Բաքվում աջակցություն են հայտնել Հայաստանին, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին

Դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսը և Էդ Մարքին COP29-ի շրջանակներում Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նրանց մեկնաբանությունները հնչել են ի պատասխան Բաքվի հեռուստաընկերության լրագրողի հարցի, որը հետաքրքրվել է, թե ինչու ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ջանքեր չի գործադրում:

«Կարծում եմ՝ ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Մենք շատ ենք ցավում, որ այդքան շատ հայ է տեղահանվել։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Ես չեմ ուզում ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքներից խոսել: Բայց եթե դա լիներ թեման, ես շատ հաճոյախոս չէի լինի»,- ասել է սենատոր Շելդոն Ուայթհաուսը:

«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք, որ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան, հավատում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Եվ մեր հույսն այն է, որ բանակցությունների միջոցով այս խնդիրներին շուտով լուծում կտրվի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից Հայաստանով անցնող ճանապարհ ունենալու հնարավորության հարցին։ Բայց այդ ամենը պետք է լինի բանակցված պայմանագրի մաս: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի», նշել է Էդ Մարքին:

Նա պնդել է, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և որ հայ ժողովուրդը իրավունք ունի խաղաղ վերադառնալու Լեռնային Ղարաբաղ:

Հոկտեմբերին մոտ 60 ամերիկացի օրենսդիրներ, նրանց թվում նաև Ուայթհաուսը և Մարքին, խնդրել էին պետքարտուղար Անտոնի Բլինքենին ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և ազատ արձակելու քաղբանտարկյալներին COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ:

Օրենսդիրները Բլինքենին հորդորել էին ստիպել Ադրբեջանին «շոշափելի միջոցներ» ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատելու և Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունները դատապարտելու համար:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել էր նամակը՝ այն անվանելով «գարշելի կոչ, որը չի կարող ազդել մեր կամքի վրա» և ասել, որ այն կազմվել է «մեզ սպառնալու և մեղադրելու համար»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տիգրան Աբրահամյան
Արցախը մեր հայրենիքի մի մասն է, իսկ հայրենիքը սակարկման առարկա չէ. Տիգրան Աբրահամյան
Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը
Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը
ՀՀ բանակ
Հայաստանի Հանրապետության բանակի ակունքներում. Հայոց բանակը 33 տարեկան է
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր․ Մայր աթոռ
կեղծ դատ
Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը
Դետք
Վայրի հողեր. բնական զենքերն ու ամրությունները՝ Վիետնամի պատերազմում
Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին. Հայ դատ
 Աբրահամյան
Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
միջազգայնագետ
ԱՄՆ-ն Հայաստանին զենք և անվտանգության մեխանիզմ չի տալու. Սուրեն Սարգսյան
Վարդան Օսկանյան
Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար․ Վարդան Օսկանյան
#CivilNetCheck-ը ստուգել է նախարարի հայտարարությունները՝ ուսումնասիրելով ռազմարդյունաբերության բյուջեի կատարողականը։
Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով
Փաշինյան
Նրանք, ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան
yt
Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները ՀՀ-ի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը․ Աբրահամյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) հայտարարությանը, հանրապետությունը դեռ համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ТАСС -ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
ՀԱՊԿ-ը Հայաստանը դեռ դաշնակից է համարում. ԶԼՄ-ներ
 TURAN-ի Վաշինգտոնի թղթակից
ԱՄՆ-ն ուժեղացնում է Բաքվի և Երևանի միջև իր միջնորդությունը
տ
ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
j,hgcu
ՌԴ-ն չունի թաքնված օրակարգ, որը կվնասի Հայաստանին, բայց ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ Սերգեյ Լավրով
Արևմուտքը ստիպում է Հայաստանին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդին պարտադրելով խորթ ու կեղծ արժեքներ․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը ստիպում է Հայաստանին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդին պարտադրելով խորթ ու կեղծ արժեքներ․ ՌԴ ԱԳՆ
կըճեֆ
Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. նրան բողոքի նոտա է տրվել
uyit
Ֆիդանը զրուցել է Ռուբիոյի և Արաղչիի հետ, քննարկել Սիրիան և հայ-ադրբեջանական հակամարտությունը
.-րի
ԼՂ հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ․ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցի առանցքային կետերը
ճկի
Իրանը ձգտում է բարելավել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. The Jerusalem Post
 Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է
Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է․ Փաշինյանը՝ Բաքվում Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասին
Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից. եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կարելի էր մի քիչ այսպես, կարելի էր մի քիչ այնպես… Շատ բան էր կարելի: Հիմա պայմանավորվածություն ունենք շատ հստակ»,- ասաց Միրզոյանը:
Ինձ մնար` ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյան
Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան
փոխվարչապետ
Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին
ՀՀ
Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 2
ֆդրէե
Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները