ՀՀ բանակ

Հայաստանի Հանրապետության բանակի ակունքներում. Հայոց բանակը 33 տարեկան է

 

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը կենսունակ, որն ունի կարգապահ և մարտունակ բանակ: Դեռ Հայաստանի առաջին հանրապետության պետականության  կայացման հիմքում ընկած էր սեփական ազգային բանակի ստեղծումը: Անկախության 2,5 տարիներին ունեցել ենք չորս  ռազմական նախարարներ՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան /1873-1937/, գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյան /1876-1937/, Ռուբեն Տեր Մինասյան /1882-1951/, Դրաստամատ Կանայան (Դրո) /1883-1956/: Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա: Կարսում ստեղծվել էր ռազմական օդանավակայան, որտեղ  տեղակայվել էին Ֆրանսիայից բերված օդանավեր, իսկ 1920թ. սեպտեմբերին Սևանա լճում  փորձարկվեց «Աշոտ Երկաթ» ռազմանավը։

 

1919 թ. մայիսի 26-ին  ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920թ. հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները:

Առաջին հանրապետության անկումից հետո հայերը շարունակեցին աչքի ընկնել ռազմական գործում խորհրդային բանակի կազմում։ Հայ զինվորականները նշանակալի մասնակցություն ցուցաբերեցին Երկրորդ Աշխարհամարտին (1939-1945) ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և դաշնակից այլ երկրների բանակների ու պարտիզանական ջոկատների կազմում: Պատերազմի առաջին շրջանից կազմավորվեցին 76-րդ լեռնահրաձգային,  408-րդ, 409-րդ, 89-րդ 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները:  «89-րդ Թամանյան» դիվիզիան` Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ,  Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 109 հայորդիներ, ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից: Հայ ժողովրդի հպարտությունն են պատերազմի բովով անցած մարշալները՝ Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը, Սերգեյ Ագանովը, գեներալները, «Փառքի» 3 շքանշանների  ասպետները և այլն:

 

Հայաստանի անկախացումից ամիսներ անց՝ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում`դրանով  ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը։

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:


Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր երդում տվեց: Բանակաշինության գործում էական էր խորհրդային բանակում նախկինում ծառայած բարձրակարգ մասնագետների ներգրավումը, ինչպիսիք էին Ա. Տեր-Թադևոսյանը, Ք. Իվանյանը, Գ. Դարիբալթայանը, Ն. Տեր-Գրիգորյանցը և շատ ուրիշներ: Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և նրան հաջորդած նախարարների դերը: Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց: Բանակաշինության ու Արցախյան ազատամարտի հաղթանակում մեծ էր նաև Մ. Մելքոնյանի, Ս. Բաբայանի, Լ. Ազգալդյանի, Ժ. Սեֆիլյանի, Պ. Ղևոնդյանի, Ա. Ղուլյանի, Գ. Ստեփանյանի,  Ա. Ղարիբյանի և բազմաթիվ այլ նվիրյալների դերը: Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնմանը զուգահեռ և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումն ու անվտանգության երաշխիքը։
 

ԲԱՆԱԿԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ


Հայոց անկախ պետականության՝ Հայաստանի 1-ին հանրապետության  կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր: Ուստի 1917 թ.  վերջին և 1918 թ. սկզբին  կազմավորված  հայկական առանձին  բանակային   կորպուսն արմատապես  վերակառուցվեց: 1918 թ. սեպտեմբերին  այն լուծարվեց և կազմվեց  դիվիզիա՝ գեներալ Մովսես  Սիլիկյանի  հրամանատարությամբ: Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի: 1919 թ. ապրիլի 25-ին ստեղծվեց զինվորական խորհուրդ` գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, ով ստանձնեց նաև բանակի սպարապետությունը: Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը:

 

Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը:  1919 թ. հայկական բանակը վերակառուցվեց   զորքի կառավարման համար ավելի հարմար միավորների` բրիգադների և գնդերի: Արդեն 1920 թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա:

 

ԲԱՆԱԿԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

 

Առաջին հանրապետության անկումից հետո հայերը շարունակեցին զարգացնել զինվորական ավանդույթները խորհրդային բանակի կազմում: Հայերը զանգվածային մասնակցություն ցուցաբերեցին Երկրորդ աշխարհամարտին (1939-1945) ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և դաշնակից այլ երկրների բանակների ու պարտիզանական ջոկատների կազմում: Պատերազմի առաջին շրջանում կազմավորվեցին մի քանի հայկական դիվիզիաներ, որոնք իրենց ներդրումը բերեցին Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում, դրանք էին՝ 76-րդ լեռնահրաձգային,  408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները:  «89-րդ Թամանյան» դիվիզիան Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ,  Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 109 հայորդիներ, ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից: Հայ ժողովրդի հպարտությունն են պատերազմի բովով անցած մարշալները՝ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամփերյանց, Սերգեյ Ագանով, գեներալները, «Փառքի» 3 շքանշանների լրիվ ասպետները և այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո կարևոր էր ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման  հարցը, որի երաշխիքը  մարտունակ բանակն էր: Հայոց բանակի կայացման գործընթացը կարելի է բաժանել երեք փուլի՝

  1. Առաջին փուլն ընդգրկում է 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիսը:
  2. Երկրորդ փուլը ներառում է 1992 թվականի հունիսից մինչև 1994 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ հրատապ խնդիր:
  3. Երրորդ փուլն ընդգրկում է 1994 թվականի հունիսից սկսած ժամանակահատվածը:

1992-1993 թվականներին կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց  «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով ազդարարվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Պաշտպանության առաջին նախարարն էր Վազգեն Սարգսյանը։

 

© ԱՂԲՅՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը:
Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. թշնամու թիրախում հայտնված Սամվել Կարապետյանը այսօր ձերբակալվում է հայրենիքում
Որքան Իրան-Իսրայել պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա:  Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի՞նչ նոր մարտահրավերների կբախվի՝ հաշվի առնելով հակամարտութjունը:
Որքան Իրան-Իսրայել պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա. Սերժ Սարգսյան
Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից: Փորձվածը փորձելը սխալ է:  Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Կառավարությանը այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար, և բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդին զորակցության և աջակցության համար: Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը:  Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- ասաց
Չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի. Իրանի դեսպան
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն ասաց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:
Իրան-Իսրայել պшտերազմի ռիսկերը գնահատել ենք, մոռացե՛ք, «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ. Ալեն Սիմոնյան
Իրանը երեքշաբթի Իսրայելի վրա հարվածի ժամանակ օգտագործել է նորագույն հրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրախին հասնելը, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։  «Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) վրա Զինված ուժերի այսօրվա հարձակման ժամանակ կիրառվել է նոր հրթիռ, որը, ինչպես ասել են սիոնիստները, նրանք նույնիսկ չեն նկատել հարվածելուց առաջ», - Tasnim գործակալությունը մեջբերում է պաշտպանության նախարարության հայտարարությունը։  Ավելի վաղ Իսլամական Հան
Իրանն օգտագործել է նորագույն հրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրախին հասնելը
«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա:  Հաստատում եմ, որ մեկնելու է, բայց մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է: Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Այդ այցը պատմական է: ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից»,- ասաց նա:
Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստը։  Ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքն Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականների դեմ։  Այս առումով, ժողովն արձանագրել է.  ա) Պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը կսահմանեն դրանց անջատ լինելը, հ
Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառ
Խոր մտահոգությունն ենք հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ. Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
Բեն
Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը
Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան
Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան
Իրանի զինված ուժերն Իսրայելի վրա վերջին հարվածներում դեռևս չեն օգտագործել իրենց հրթիռային ներուժը, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի խորհրդական Ահմադ Վահիդին։  «Մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր ռազմավարական հրթիռային ներուժը։ Երբ անհրաժեշտ համարենք, մեր ժամանակակից սարքավորումները կբերենք մարտադաշտ։ Եվ նոր սերնդի հրթիռները դրա միայն մի մասն են», - ընդգծել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անհիմն ա
Իրանն Իսրայելին ժամանակակից զենքով կհարվածի, երբ անհրաժեշտ համարի. ԻՀՊԿ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալուն։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։    «Նախագահ Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ, և որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտության ա
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ Փեզեշքիանին
Լիակատար աջակցություն ենք հայտնում մեր իրանցի եղբայրներին և քույրերին՝ հավատացած լինելով, որ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասված է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ուղերձում:   «Իրանի ժողովուրդը հազարավոր տարիների փորձառությամբ կրակի և սրի միջով է անցել՝ դիմագրավելով ամեն տեսակ փորձանքի և փորձությունների: Մենք խստորեն դատապարտում ենք սիոնիստական ​​պետական հարձակումները»,- ասված է ուղերձում:
Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ
Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմ
Իրանը հրթիռային հարձակումների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի դեմ
Իրանի զինված ուժերը ռազմական օպերացիա են սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի տարածքին հասցված հարվածների: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելի մի քանի շրջաններում Իրանից հրթիռակոծության հետևանքով օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։  Թել Ավիվում հարձակման է ենթարկվել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբը։ Հրթիռային հարձակումից հետո ամբողջ քաղաքը ծխի մեջ է, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։  Մոտ 5-7 իրանական հրթիռ
Իրանը «Խիստ պատիժ» անվանումով ռազմական օպերացիա է սկսել Իսրայելի դեմ
Իրանի կողմից Իսրայելի վրա պատմության մեջ ամենախոշոր հրթիռային հարձակումը կսկսվի ժամերի ընթացքում: Այս մասին հայտարարություն են տարածել Իրանական ԶԼՄ-ները:   ABC-ին ամերիկյան աղբյուրին հղում անելով հայտնել էր, որ առաջիկա օրերին հարձակումները կշարունակվեն և շատ ինտենսիվ կլինեն:
Իրանի կողմից Իսրայելի վրա ամենախոշոր հարձակումը կսկսվի ժամերի ընթացքում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին:
Գումարի դիմաց զինծառայության կրճատման օրինագիծը ԱԺ հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը կարձագանքեն այնպես, որ թշնամին զղջա իր արածի համար։   «Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», - ընդգծել է նախագահը ազգին ուղղված իր ուղերձում։  Պեզեշկյանը նաև կոչ է արել ժողովրդին միավորվել, վստահել իշխանություններին և ուշադրություն չդարձնե
Թշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կշարունակվի, և դրա նպատակն է վերացնել Իսրայելի գոյությունը վտանգող առկա սպառնալիքները։
Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար
Ադրբեջանը դեռ չի արձագանքել հրադադարի խախտման վերաբերյալ հայկական կողմից փոխանցված նյութերին, APRI-2025 համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:   Նրա խոսքով, սահմանամերձ գյուղերի տարածքում ադրբեջանական դիրքերից արված կրակոցների նպատակներից մեկը կարող է լինել միջազգային հանրության ուշադրությունը խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված հաջողություններից շեղելը:
Ադրբեջանը դեռ չի արձագանքել hրադադարի խախտման վերաբերյալ հայկական կողմից փոխանցված նյութերին. Արմեն Գրիգորյան
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել երկրի ողջ տարածքում
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել երկրի ողջ տարածքում՝ Իսրայելի հնարավոր հարվածի լուրերի ֆոնին
Սա իրավական գործընթաց չէ, սա քաղաքական գործընթաց է, «Ազատության» հետ զրույցի ողջ ընթացքում ընդգծում էր Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը՝ անելով մի նուրբ դիտարկում. - «Երբ նրա ընտանիքն ինձ աշխատանքի ընդունեց, Ռուբենից ստացա ուղերձ՝ պաշտպանել ոչ միայն իրեն, այլև բոլոր հայ գերիներին և ռազմագերիներին։ Ռուբենը, իհարկե, խորհրդանիշն է այն բանի, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, այն բանի, թե ինչ է պատահել Արցախի ժողովրդի հետ` էթնիկ զտումների ժամանակ։ Ուր որ մենք գնացել ենք, ն
Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լևոն Տեր-Պետրոսյան
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լևոն Տեր-Պետրոսյան
https://detq.info/arm/node/11627
Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Իսմայիլ Ղաանին հինգշաբթի հայտնել է, որ միջուկային բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն Իրանի ռազմական հզորացման գործում։  «Իմացեք, որ բանակցություններն այլեւս չեն զսպում երկրին։ Պաշտպանության ոլորտում «Իսկական խոստում 2» գործողությունից հետո վերջին հինգ-վեց ամիսների ընթացքում ձեռք բերված նվաճումներն այնքան տպավորիչ են, որ զարմացնում են բոլորին»,- նրա խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։
Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում
Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները և օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն «բաց դաշտում»
Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները և օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն «բաց դաշտում»
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունները զարգացնելու համար։
Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ Հրվ. Կովկասում խաղաղությունը վերականգնվել է. Բաքվում ՌԴ դեսպան
հ
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ա
ՀՀ-ում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. Մխիթար Հայրապետյան