Submitted by H.Aslanyan on
Անի

Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին․ «Ազատություն»

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին:

39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, ինքը ձեռքով պահել է ինքնաձիգը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են: Դրանից հետո Անին սկսել է դանակով դիմադրել:

«Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ ... դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», - պատմում է Անին:

Կնոջ խոսքով՝ եթե ինքը չդիմադրեր, հետևանքները շատ ծանր կարող էին լինել. - «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»:

Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ պահած է եղել, մինչև ինքը Սիսիանից հասել է Շաքի:

«Ձայն չի հանել». կինը չի հասկացել, թե ում հետ գործ ունի

Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել. - «Բացարձակ բառ չի փոխանակել, լուռ իրա գործը անում էր»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Էմիր
Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության». Կատարի էմիր
Լուկաշենկո
Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո
Արսեն
Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան
Իրան
Իրանը հայտարարել է, որ հզորացնելու է իր օդային պաշտպանությունը
Վարդան Ոսկանյան
Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. Բաքվի բարբարոսական վարչախումբն այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. իրանագետ
Թրամփ
Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն՝ պատերազմին վերջ տալու համար. Թրամփ
Տիգրան
Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան
Գնդերեց
Բանակից գնդերեցներին վտարելու հետևանքները․ «Հրապարակ»
Ադրբեջանցի
Ադրբեջանցին ԶՈւ-ի՞, թե՞ սահմանապահ զորքերի դիրքերի կողքով է անցել. ԱԱԾ-ն չի մեկնաբանում
Նիկոլ
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան
Կիև
Ռուսաստանը Կիևում և Խարկովում բնակելի շենքերի է հարվածել, կան զոհեր և վիրավորներ
Լավրով
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
Զելենսկի
Ռուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ Զելենսկի
ԵՄ
ԵՄ-ն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Հիջաբ
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցեր են․ 37 մարդ ձերբակալվել է
Վարժանք
Ադրբեջանը և ԱՄԷ-ն համատեղ թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացնում
Զինվոր
Ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե հայ կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել. «Ժողովուրդ»
Անի
Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին․ «Ազատություն»
Վարդան
Մահացել է ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Մալխասյանը
Բանակ
Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը ազատվել է պաշտոնից
Հորմուզ
Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ
Անի
Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել
Ալիև
Ալիևի նպատակը ՀՀ-ի հետ խաղաղությունը չէ, այլ զիջումները․ Մայքլ Ռուբին
Հրթիռ
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Եմեն
Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինա
Ուկրաինայի վրա ռուսական հարվածներից 7 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Լիխաչով
«Ռոսատոմի» ղեկավարը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է որակել
Ռեզայի
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ թվային ենթակառուցվածքները պատերազմը վերսկսելու դեպքում
Զելենսկի
«Տվեք մեզ 60-օրյա հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ». Զելենսկի
Ուկրաինա
Եվրամիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ 3 միլիարդ եվրո ռազմական օգնություն