Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրություններ է սպասվում
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ որոշել է ցրել Բունդեսթագը ցրելու և արտահերթ ընտրությունների օր նշանակել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այսօր ես որոշել եմ լուծարել Բունդեսթագի 20-րդ կազմը և արտահերթ ընտրություններ նշանակել հաջորդ տարվա փետրվարի 23-ին։ Համապատասխան ծանուցումը փոխանցվել է Բունդեսթագի նախագահին», - հայտարարել Է Շտայնմայերը։
Խորհրդարանը ցրելու նախաձեռնությունն արել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
Սա կառավարական ճգնաժամի հետևանք է, որը սկսվեց, երբ դեկտեմբերի 16-ին խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց կառավարությանը: 717 պատգամավորներից 394-ը քվեարկեցին խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին, 207–ը պաշտպանեցին Շոլցի կառավարությանը, 116–ը ձեռնպահ մնացին։ Անվստահություն հայտնելու համար առնվազն 367 ձայն էր պահանջվում։
Ավելացնել նոր մեկնաբանություն