հմ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արել


Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում,  ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում․ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։


Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։

Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»:

Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ – ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։

Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:

Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը»,– ասված է հայտարարության մեջ։

 



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ջալալ Հարությունյան
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարի ժամկետով ազատազրկման:
Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Իրանի գլխավոր շտաբի պետը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը
հմ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
ըեֆ
Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին
ըճհե
Շատ կասկածելի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում և պետք է ուսումնասիրվի. Սոբհանին՝ Հանրապետության հրապարակի տեսանյութի մասին
Ըստ թուրք իրավապահների՝ Յըլմազը հանցավոր կազմակերպության առաջնորդ է, իսկ Քայմակը՝ կազմակերպության անդամ։
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով
Սոբհանի
Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան
Վարչապետ
Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
Ռուբեն Վարդանյան
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը
Օկամպո
Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
տա
4-5 տարի է` իշխանությունը ներարկում է այն մոտեցումը, որ մենք` հայերս, հաղթելու, պայքարելու հնարավորություն չունենք․ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ:
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:
Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարների հանդիպումը
ՀՀ
Վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ. անդրադարձ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Այս մասինՎաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը:
ՀՀ հարատևությունը կարող ենք ապահովել, երբ մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության. Փաշինյան
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․ «Քիչ առաջ տեղակացա, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։   «Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն։   Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության…»։
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը
Փայլան
Թուրք-ադրբեջանական կազմակերպությունն արձագանքել է Կարո Փայլանի հայտարարություններին
Փաշինյան
Մենք էլ չենք ուզում նահшտակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ. Փաշինյանն անդրադարձել է Շվեյցարիայում իր հայտարարությանը
Այն, որ Թավրիզը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ևս կա դասագրքերում, նաև պետական գերատեսչական կայքերի քարտեզներում, որոնց մասին պարբերաբար խոսում եմ։
Ադրբեջանի վարած ծավալապաշտական քաղաքականությունը uպառնալիք է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև՝ տարածաշրջանի այլ պետությունների համար. ադրբեջանագետ
Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիանը՝ Հաջիևին
Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիանը՝ Հաջիևին
Դետք
Մանկական տանկեր՝ Բեռլինի փողոցներում. ամենաարտասովոր տանկային բրիգադի պատմությունը
tr
Հնդկաստանը հայտնել է, որ իր պաշտպանական արտահանման երեք հիմնական ուղղություններից մեկը ՀՀ-ն է
իըլք
«Մենք պիտի պատրաստ լինենք պատերազմի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
հկը
Թեհրանը ցանկանում է ընդլայնել կապերը Բաքվի հետ. Իրանի արտգործնախարար
տեֆ
Ադրբեջանում ահաբեկչական խմբավորման 8 անդամներ սպանվել են զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ, 6-ը՝ ձերբակալվել
 դպրոց
Ավետիսյան դպրոցն արձագանքել է Կարո Փայլանի այցի և թուրքական քարոզչություն անելու մասին լուրերին
iou
Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ