Submitted by H.Aslanyan on
Գերի

Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին կոչ ենք անում ԵԽ պատգամավորներին այցելել Բաքու․ հայտարարություն

Արցախ Միությունը Եվրոպական Խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին, ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է գործընկեր կազմակերպությունների՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի, «Հայկական իրավական ճակատի» և մի խումբ անհատ իրավապաշտպանների հետ միասին:

Գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև:

Արցախ Միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ցուցադրական դատավարություններ և համակարգային չարաշահումներ

Պատանդների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումները քաղաքական բեմադրության վերածված գործընթացները են և կազմում են ավելի լայն ռազմավարության մի մասը, որը կիրառվում է մեղքը զոհերի վրա բարդելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ կատարված հանցագործությունները կոծկելու նպատակով:

Մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ֆրիդոմ Հաուսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը, փաստաթղթավորել են Ադրբեջանի անկախ և անաչառ դատական համակարգի բացակայությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առկա են  «հավաստի տվյալներ առ այն, որ դատավորներն ու դատախազները հրահանգներ են ստացել նախագահի վարչակազմից և Արդարադատության նախարարությունից, մասնավորապես՝ քաղաքականապես զգայուն գործերով», և նշել են, որ շատ հաճախ անհնար է իրականացնել պատշաճ դատավարություն՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ առկա է «մտահոգիչ օրինաչափություն»՝ իշխանության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող վրեժխնդիր քրեական հետապնդումների և կամայական կալանքների վերաբերյալ:

Քաղաքական հետապնդում և պատմական զուգահեռներ

23 հայ բանտարկյալների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով շարունակվող հետապնդումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ իրականացվող ևս մեկ ակտ է։ Այս ռազմավարությունը արտացոլում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանական «գլխատման ծրագիրը», որը ժողովրդի ղեկավարությանը վերացնելու և վախ սերմանելու փորձ էր։

Ադրբեջանի ուղերձը 150,000 բռնի տեղահանված հայերին հստակ է՝ մի՛ վերադարձեք. Հայրենիք վերադառնալու ցանկացած փորձ կհանդիպի հետագա հալածանքների։

Պետական պատանդների իրավական կարգավիճակը

Միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր 23 գերիները համապատասխանում են պետական պատանդ ճանաչվելու սահմանմանը: Պատանդ վերցնելու միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածը հանցագործությունը սահմանում է որպես անձի առևանգում կամ կալանավորում և վնաս հասցնելու սպառնալիք՝ երրորդ կողմին, այդ թվում՝ համայնքին, գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հարկադրելու նպատակով՝  սահմանելով այն որպես ազատ արձակման նախապայման:

Հակահայկական խտրականության օրինաչափություն

Այս շինծու դատավարությունները վառ օրինակ են Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության երկարատև ու համակարգային քաղաքականության, որը մանրակրկիտ կերպով փաստաթղթավորված է ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների ու հատուկ ընթացակարգերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի, Եվրոպայի Խորհրդի և մարդու իրավունքների առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից։

Զեկույցի  հիմնական եզրակացությունները

Արցախ Միության ու գործընկերների նոր զեկույցում մանրամասն նկարագրված է հետևյալը՝

Բոլոր 23 պատանդների անհատական կարգավիճակը՝ ներառյալ դատավարական պատմությունը, մեղադրանքները և ադրբեջանական դատարաններում ընթացող շինծու դատավարությունների պայմանները։

Միջազգային մարդասիրական և մարդու իրավունքի փաստաթղթավորված խախտումները, այդ թվում՝ ռազմագերու կարգավիճակի մերժում, պատշաճ դատավարության բացակայություն, տասնամյակներ շարունակվող քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ հավաստի տվյալներ:

Վերահսկողության մեխանիզմների վատթարացում, հատկապես՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի 2025 թվականին Ադրբեջանից վտարվելուց հետո։

Միջազգային հանրության արձագանքները, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիներին անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հնչած բազմաթիվ պահանջներն ու կոչերը:

Առաջարկություններ, որոնք անհապաղ կերպով պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից:

Արցախ Միությունը և գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական  ու անհապաղ կերպով գործել:

Ի թիվս այլ գործողությունների՝ Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության և հետագա իրավախախտումների կանխարգելման համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal
Օքթայ
Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին
Արաղչի
Ոչինչ այլևս նախկինի պես չի լինի. Արաղչին՝ Հորմուզի նեղուցի մասին
Ուկրաինա
Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
Թրամփ
Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
Վուչիչ
Վուչիչը պարտվել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում
Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ