Հայ ռազմագերիների և պատանդառվածների խնդիրը քննարկվում է ադրբեջանական կողմի հետ շփումներում. ԱԳՆ
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում, առաջին հերթին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում ակնկալելով դրական հանգուցալուծում»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը՝ պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ ԱԳՆ-ի՝ թեման և հնարավոր լուծումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ինչպես նաև պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն