Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասի համատեղ հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Հռչակագրի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

 

Հիմնվելով Նիդերլանդների և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև պատմական և մշակութային կապերի վրա,

 

Նկատի ունենալով Նիդերլանդների կառավարության ներկայիս ծրագրում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու մտադրությունը,

Հաստատելով իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար ընդհանուր արժեքները՝ ներառյալ խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի և կայուն, կանոնների վրա հիմնված առևտրային համակարգի պահպանման հանձնառությունը,

Վերահաստատելով իրենց շարունակական հանձնառությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին,

 

Ցանկանալով նպաստել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը,

Վերահաստատելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո պարտավորությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ձգտումը` շարունակելու ամրապնդել իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը եվրոպական ընտանիքի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ,

Հանձն առնելով շարունակել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝

 

Կողմերը սույնով հայտարարում են Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին:

Ռազմավարական գործընկերության շրջանակ

1. Քաղաքական երկխոսություն

  1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր»), որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները:
  2. Կողմերը նախատեսում են անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ ապահովելով հաղորդակցության բաց ուղիներ՝ համատեղ առաջնահերթություններն ու մտահոգությունները հասցեագրելու նպատակով:
  3. Կողմերը որոշում են շարունակել համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱՏՐԱ» և «Մարդու իրավունքներ» ծրագրի միջոցով:

2. Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն

  1. Կողմերը համատեղ կաշխատեն միջազգային հարթակներում (ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Միջազգային քրեական դատարանը, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և այլ բազմակողմ կազմակերպություններ և ձևաչափեր, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատություններ)՝ խթանելու կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, խաղաղությունն ու կայունությունը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն, իրավունքի գերակայությունն, արդյունավետ կառավարումը և հակակոռուպցիոն ջանքերը:
  2. Կշարունակվեն ջանքերը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով:
  3. Շեշտելով Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ կողմերը կշարունակեն սատարել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների արդյունավետ կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում:

3. Տնտեսական համագործակցություն և ենթակառուցվածքներ

  1. Կողմերը որոշել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը՝ որպես իրենց ռազմավարական գործընկերության հենասյուն և կձգտեն ընդլայնել առևտուրը, ներդրումները և գործարար կապերը:
  2. Կողմերը կուսումնասիրեն ջրային ենթակառուցվածքների և ջրային կորուստների կառավարման ոլորտում համագործակցության շրջանակը:
  3. Կողմերը կխորացնեն գյուղատնտեսական համագործակցությունը տեխնոլոգիական լուծումների և ժամանակակից համակարգերի միջոցով:
  4. Կողմերը կդիտարկեն հնարավորությունները ստեղծելու բարենպաստ պայմաններ երկու երկրների գործարար շրջանակների համար՝ խթանելով նորարարությունը, ձեռներեցությունը և աշխատատեղերի ստեղծումը, միաժամանակ աջակցելով տնտեսական դիմակայունությանը և վերականգնմանը:
  5. Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համապատասխան կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների հետագա ավելացման ուղղությամբ: Երկու կողմերն էլ կուսումնասիրեն նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման ուղղությամբ համատեղ աշխատելու տարբերակները:
  6. Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

4. Անվտանգային համագործակցություն կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում

  1. Մասնակիցները հաստատում են անվտանգության ոլորտում ընդլայնված համագործակցության ներուժը և որոշում ուսումնասիրել այս ուղղությամբ փոխգործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:
  2. Հղում անելով Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությանը՝ Հայաստանի Հանրապետությունն ու Նիդերլանդներն ընդգծում են կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը՝ որպես իրենց ռազմավարական գործընկերության էական բաղադրիչներ:
  3. Կողմերը հաստատում են իրենց հանձնառությունն ազատ, բաց և անվտանգ կիբեռտարածության պահպանմանը:
  4. Համատեղ ջանքեր կկենտրոնացվեն միջազգային կիբեռ դիվանագիտության վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման, կիբեռդիմակայունության ամրապնդման և ազգային կիբեռ էկոհամակարգի շրջանակներում համագործակցության ուղղությամբ:
  5. Կողմերը հաստատում են անվտանգ և դիմակայուն թվային ենթակառուցվածքի զարգացման կարևորությունը՝ խրախուսելով կիբեռանվտանգության քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև խթանելով միջազգային համագործակցությունը կիբեռ սպառնալիքների ոլորտում:
  6. Երկու երկրները կշարունակեն աջակցել բազմակողմ նախաձեռնություններին, ինչպիսին է «Ազատություն առցանց կոալիցիան»: Կողմերը հանձն են առնում ամրապնդել ազատ, բազմակարծիք և անկախ մեդիա դաշտը և հասցեագրել հիբրիդային սպառնալիքներից բխող ավելի լայն մարտահրավերները՝ ներառյալ տեղեկատվական տիրույթում համապատասխան գործողություններն ու միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին:

5. Մարդկանց միջև շփումներ և մշակույթ

 

Երկու երկրների հասարակությունները միմյանց առավել մոտեցնելու նպատակով՝ Կողմերը համատեղ կաշխատեն՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև մարդկային շփումները, այդ թվում՝ երիտասարդների մասնակցության միջոցով: Կողմերը կձգտեն խթանել մշակութային համագործակցությունը՝ հիմնվելով երկու երկրների միջև երկարատև պատմական և մշակութային կապերի վրա:

6. Ընդհանուր դրույթներ

Սույն Հռչակագիրը արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների կառավարությունների քաղաքական մտադրությունը և չի առաջացնում իրավունքներ կամ պարտավորություններ ներքին օրենսդրության կամ միջազգային իրավունքի ներքո և չի սահմանափակում երկու երկրների կառավարությունների կողմից համագործակցության հնարավոր նոր ուղղություններիը, որոնք կարող են նախանշվել և որոշվել երկու կառավարությունների կողմից։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Այս մասին գրել է Real Clear World ամերիկյան հարթակը։
ՀՀ-ն և Ադրբեջանը հեռու են մշտական համաձայնության գալուց, իսկ խաղաղության պայմանգիրը վտանգի տակ է․ RCW
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։    «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։   -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:  -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը
«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր,  Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։  Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։
Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր, Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ էր Հայաստանի համար. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում. Աբրահամյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:   ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան:  «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հր
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․   Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։  «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։  Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,  Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։  Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի.
Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը. Վեհափառի քարոզը
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  «Ֆիլմաշարի առաջին մասում գրված է․ «Հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում․․․»։ Ուզում եմ ցույց տալ, թե որքան ակտիվ են «խաղաղության» պատրաստվում հարևանները՝ պետական մակարդակով ու վտանգավոր քարոզչությամբ ի ցույց դնելով իրենց զավթ
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
 Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Խստագույնս դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ
», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հատման կետեր գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական կարգավորումը կարևոր գործոն է Հրվ. Կովկասի կայունության համար. Գալուզինը՝ Ռուբինյանին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
«Ադրբեջանը պահանջում է հատուկ մոտեցում Նախիջևանի հարցում». Բայրամով
Ադրբեջանի Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները:
Ադրբեջանն իր սահմանադրությամբ իրեն ՀՀ Ինքնիշխան տարածքի ավելի քան 60%-ի իրավահաջորդն է համարում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ կետերով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:  «Եթե անգամ հանդիպումը հարցեր լուծելու հնարավորություն չի տվել, հնարավորություն է եղել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները, ուստի իմ գնահատականն այն է, որ հանդիպումն օգտակար էր», - ասել է նա։
Բայրամովը «բավականին օգտակար» է որակել Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պшտերազմի մասին, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա
«Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա:
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան
«Սակայն միայն ճանաչումը բավարար չէ։ Մենք պետք է զգոն մնանք հայ ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքների հանդեպ և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու մարդու իրավունքները և երաշխավորելու, որ պատմությունը երբեք չի վերաշարադրվի կամ ջնջվի»։
Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաև՝ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Օսկանյան
Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է. Օսկանյան
Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման. այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ բանակցությունները:   «Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:  Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը
Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
 «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ «Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին»: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:
ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան
«Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես՝ խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,- հայտարարեց նախարարը:
Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը. Արարատ Միրզոյան
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:  «Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել
Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
րրժ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել
մմ
Միրզոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի մտահոգությունները