
Ադրբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական շինծու դատավարական նիստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «ցուցմունքներ» են տվել «տուժածները», որոնք իբր վնասվածքներ են ստացել Արցախում ռազմական գործողությունների հետևանքով։
«Տուժածներից» յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ «պատիժը» նշանակել։
Հաջորդ «դատական նիստը» կկայանա ապրիլի 22-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն