Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Հունվարի 14-ին ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն