Submitted by H.Aslanyan on
Վարուժան

Հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջան է ժամանում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Հայաստանի անմիջական հարևան Իրանում շարունակվում են ցույցերը, որոնք արտաքին ուժերը փորձում են օգտագործել Իրանի կայունությունը խաթարելու ու երկիրը փաստացի «սիրիացնելու» համար։

Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը թուրքական աջակցությամբ փորձում են գրավել քրդական շրջանները, որի արդյունքները կանխատեսելի «անկանխատեսելի են»։ Ամեն պահ հայության վրա կախված է նոր կոտորածի ու տեղահանության վտանգը։

Թուրքիայում Էրդողանի ժառանգի համար պայքարը լրջանում է՝ թևակոխելով նոր, ավելի թեժ փուլ, ազդելով ներքին ու արտաքին քաղաքական բոլոր գործողությունների վրա։

ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը «վենեսուելական գործողությամբ» հայտարարում է միջազգային հարաբերություններում ռեալիզմի գերակայության մասին. քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե կանոնների, այլ ուժի վրա։

Մասնագետները նշում են, որ սա էլ ավելի է մեծացնելու տարբեր տարածաշրջաններում զինված բախումների հավանականությունը։

Նույն ժամանակ հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջան է ժամանում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը, իսկ նախագահ Ի. Ալիևը իր վերջին ծավալուն ելույթում Հայաստանը բազմիցս որակում է «թշնամի», նշում է, որ միջազգային իրավունքը այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը՝ «պայմանական սահման է» ու իրական չի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել դրանք։

Սրանք այս օրերին տեղի ունեցող բազմաթիվ կարևորագույն իրադարձություններից են, որոնք ուղիղ, անմիջապես ազդում ու ազդելու են մեզ վրա։ Սրանց մասին լայն հանրությանը, իհարկե, չի պատմելու ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը, որովհետև դրանք ցուցադրում են իրենց քաղաքականության ու քարոզչական թեզերի լիարժեք սնանկությունը։

Հարգելի՛ լրագրողներ, քաղաքական գործիչներ, խնդրում եմ, հորդորում եմ, խոսել այս թեմաներից, այս թեմաներով ՀՀ դե-ֆակտո իշխանությունից պատասխաններ պահանջեք, ոչ թե «մանեք իրենց թելը» ու շինծու, ապազգային հակաեկեղեցական արշավի թեմայով իրենց լսարան տվեք ու իրենց թեզերը օրակարգային դարձրեք։

Սա է Հայաստանի իրական օրակարգը, իսկ եկեղեցին իր տեղում է ու իր ազգային ընթացքը ձիգ կշարունակի՝ մեր բոլորի օգնությամբ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը