ՀՀ-ն դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց դե յուրե շարունակում է անդամ մնալ
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե յուրե մնում է կազմակերպության անդամ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։
«Գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Այսօր դե ֆակտո Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում հարցերի քննարկմանը, չի ուղարկում իր աշխատակիցներին ու զինծառայողներին ՀԱՊԿ քարտուղարության քվոտային պաշտոններում աշխատելու, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները։
Սակայն դե յուրե նրանք շարունակում են մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,– նշել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, իսկ հայ ժողովուրդը տարբեր ժամանակահատվածներում աջակցել է երկրի ղեկավարության նախաձեռնություններին։
Ավելացնել նոր մեկնաբանություն