
Հվ. Կովկասում բարօրությանը և կայունությանն ուղղված մեր ջանքերն ինտենսիվ ենք դարձրել. Էրդողան
Մարտի 1-ից մուսուլմանական աշխարհում սկսվել է Ռամադանը` մուսուլմանների պահքի ամիսը։ Դեսպանների հետ իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Հաղորդում է ermenihaber.am-ը:
Էրդողանը մասնավորապես նշել է․ «Մենք ավելի ինտենսիվ ենք դարձրել մեր ջանքերը Հարավային Կովկասում բարօրության և կայունության հաստատման համար։
Ինչքան առաջ ենք մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, այնքան էլ սպասում ենք այն պայմանագրին, որը կհաստատի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Ավելացնել նոր մեկնաբանություն