Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները

Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը ակտիվ միջնորդ էր հայ-ադրբեջանական (ինչպես նաև հայ-թուրքական) հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հենց այդ պատճառով էր, որ հեռացող նախագահ Բայդենն իր նամակներով կոչ էր անում Ալիևին և Փաշինյանին մինչ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա օբյեկտիվորեն ցանկություն ուներ ստանալու իր դափնիները՝ որպես այս նախաձեռնության միջնորդ: Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա:

Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.

1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենար, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն իհարկե բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի:

2. Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփն ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չունենա Հարավային Կովկասում, և մեր ռեգիոնի բոլոր նախաձեռնություններն անցնեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային խաղացողների խաղադաշտ: Սա նույնպես բխում է Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունակ է պայմանավորվելու Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի հետ: Այս սցենարն իհարկե դիսբալանսավորելու է տարածաշրջանն այն տեսանկյունից, որ Ամերիկայի բացակայությունը ազատում է բոլոր խաղացողների ձեռքերը և ինչպես ցանկացած հավասարակշռության փլուզում, բերում է հաղթող բևեռի ազդեցության աճի:

3. Երրորդ սցենարը էսկալացիայի աճն է Իրանի շուրջը, ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները
00
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»․ «Sputnik Արմենիա»
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին. պատգամավոր
Տեսականորեն ամեն ինչ հնարավոր եմ համարում. Դիլանյանը` սահմանադրական փոփոխությունների մասին