Ջալալյան

Ինչ է Արցախը ըստ Նիկոլ Փաշինյանի. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «2024թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը նա հնչեցրել է 2019թ. օգոստոսի 5-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մասնավորապես, ասել է.

«2018 թվական, կամ 17 թվական, կամ 16 թվական. Ղարաբաղը ի՞նչ է, Ղարաբաղը անկախ պետությո՞ւն ա, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իրա ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե տենց էր, ճանաչեիք: Ընդ որում, որ մեզ վերագրվում ա դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ էղե, էս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ ա եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի: Շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն ա, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ բանի կարձագանքեր: Ղարաբաղը Հայաստա՞ն ա, չէ, Ղարաբաղը Հայաստան չի: Լավ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, ի՞նչ ա, Ղարաբաղը ի՞նչ ա բա: … Այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել 2019 թվականին և ինչքանով է դա ճիշտ և ընդհանրապես էն քաղաքականությունը, որը մենք վարել ենք, կամ լավ, որը ես վարել եմ, ինչքանով ա ճիշտ եղել էդ քաղաքականությունը և ինչքանով սխալ: …Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը… ևս ինը ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումը ի սկզբանե արդեն սխալ էր: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ էն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է էսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս:»:

Մեջբերվածից պարզվում է, որ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստվում է պարզաբանել իր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի հայտարարությունը, սակայն իր հետագա խոսքում այդպես էլ չի պարզում հիշյալ հայտարարության իմաստն ու բովանդակությունը:

Փոխարենը մեջբերվածից հայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում, որպեսզի ստանա Հայաստանի Հանրապետությունը պահելու շանս:

Սակայն, իրականությունը ճիշտ հակառակն է: Արցախի Հանրապետությունը ճանաչելով Ադրբեջանի կազմում՝ Նիկոլ Փաշինյանը կտրուկ նվազեցրել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, գոյություն ունենալու հնարավորությունները:

Այս մասին անառարկելիորեն վկայում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից մոտավորապես 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի փաստը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող ապօրինի ծավալապաշտական հռետորաբանությունը՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան համարելու վերաբերյալ:

Մինչդեռ, երբ գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի խոսույթում Հայաստանին ուղղված ծավալապաշտական ակնարկ անգամ չկար:

Ի դեպ, Արցախի Հանրապետությունը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով Հայաստանի Հանրապետությունը պահելու շանս ունենալու գաղափարը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր չէ: Այն ունի առնվազն 16 տարվա վաղեմություն:

Դեռևս 2008թ. իր հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքի 289-290-րդ էջերում Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, գրել է. «…ես հիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արեւելք: Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը: …Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի,… ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.): …դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում:»:

Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ առնվազն 16 տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է այն կարծիքին, որ Արցախը պետք է «վերադարձնել» (ըստ Նիկոլ Փաշինյանի – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանին, որպեսզի հնարավոր լինի պահել Հայաստանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը:» վերոնշյալ հայտարարությանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը:

Արցախի Հանրապետությունը, ունենալով իշխանության ավանդական ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, լիարժեքորեն բավարարել է մերօրյա պետությանը ներկայացվող պահանջներին:

Այսպես, համաձայն 1933թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է ունենա հետևյալ որակները՝ ա) մշտական բնակչություն, բ) որոշակի տարածք, գ) կառավարություն, դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

Տեսնենք, թե որքանով է Արցախի Հանրապետությունը բավարարել նշված որակներին:

ա) մշտական բնակչություն

Համաձայն Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության՝ 2015թ. դեկտեմբերի 1-ի մարդահամարի տվյալներով Արցախում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 146.260 մարդ:

բ) որոշակի տարածք

Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքը կազմում է ավելի քան 12.000 քառակուսի կմ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած չորս ագրեսիոն պատերազմների (1991թ., 2016թ., 2020թ., 2023թ.) հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված ամբողջ տարածքը:

գ) կառավարություն

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ Արցախի Հանրապետությունն ունի կառավարություն: 1991թ. անկախության հռչակումից ի վեր Արցախի Հանրապետությունում կազմակերպվել և անցկացվել են 6 նախագահական, 7 խորհրդարանական, 9 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և 2 սահմանադրական հանրաքվե: Չնայած միջազգային չճանաչվածությանը՝ բոլոր ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ներկա են եղել նաև միջազգային դիտորդական առաքելություններ:

դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն

Սույն կետի իրականացման համար առաջնահերթորեն պետք է հիմք ընդունել օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրանից բխող հետևանքներով: Այս իմաստով Արցախի Հանրապետությունը 1992թ. ապրիլից սկսած Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության մեջ քաղաքական եղանակ ստեղծող պետություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Ավստրալիայում հիմնել է մշտական ներկայացուցչություններ, որոնց թիվը հասնում էր յոթի:

Միջազգային հարաբերությունների մեջ մտնելու Արցախի Հանրապետության կարողության մասին են վկայում նաև Հայաստան-Արցախ հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսական աջակցությունն Արցախին, Արցախի հարաբերությունը չճանաչված կամ մասնակի ճանաչված այլ պետությունների հետ և այլն:

Ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունը լիովին բավարարել է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ պետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավաբանական սահմանմանը:

Իսկ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ նախքան ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լիարժեքորեն ապահովել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հերթական անգամ ստել և մոլորեցրել է հանրությանը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փաստ
Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»
Ալիև
Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
Արմեն
«Իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է. Արմեն Հովասափյան
Եմփն
Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 30 մարդ
Գերի
ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիների ամենամեծ խմբաքանակով
Իրան ԱՄՆ
Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում
Հայ դատ
Կալիֆոռնիայի հարավային շրջանային դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբանի դատական հայցերն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի
ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Զատիկի հրադադարից հետո ռազմական գործողությունները շարունակելու մասին
Օսկանյան
Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները. Օսկանյան
Գեղամ
Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր, Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ էր Հայաստանի համար. Գեղամ Մանուկյան
Թաթոյան
Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներին դիմելու համար. Թաթոյան
Թրամփ
Թրամփը հույս ունի, որ այս շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործարք կկնքվի
Նիկոլ
Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ Փաշինյան
Խնածախ
Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
Ճանապարհ
Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում
Տիգրան
Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին կոտրելը․ Աբրահամյան
Զել
Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը
Իրան
Հզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահ
Ամն
ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը
Գաղա
ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը
Ամն
ԱՄՆ-ն մասամբ դուրս է բերում իր զինվորականներին Սիրիայից. NYT
Ռուբիո
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանանք հասկանալ՝ արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Ռուբիո
Բանաձև
ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Շուշի
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Շուշի ու Ստեփանակերտ
ԵԽ
Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել․ ԵԽ պատգամավոր
Հայաքվե
Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը
Վարդան
Եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա թշնամին առաջ է քաշում ողջ Հայաստանի հիմնախնդիրը. իրանագետ
Տիգրան
Իշխանության hակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է․ Աբրահամյան
Ֆրանսիա
Երևանում հանդիպեցի ԼՂ վտարանդի նախագահին. ֆրանսիացի պատգամավոր
Եմեն
ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին