Submitted by H.Aslanyan on
փաստ

Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի շուրջ բանակցությունների թեման վերջին օրերին Փաշինյանի կողմից առաջին պլան է բերվել՝ ձևավորելով հերթական կեղծ օրակարգը։ Ու սա այն դեպքում, որ նույն Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին քառակողմ հայտարարության արդյունքում փաստացի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ նաև բանակցային գործընթացի վրա։

Հենց այդ պահից սկսած միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման թեման փաստացի փակվեց։ Իսկ դա այնպիսի հարց է, որ միշտ եղել է բանակցային օրակարգում։ Պատահական չէ, որ մինչ այդ միջնորդ երկրների կողմից Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանձին սկզբունք ընդգծվել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին։

Հետաքրքիրն այն է, որ 1994 թվականից հետո միջնորդների կողմից հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ են եղել, որոնք արտացոլում էին նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնկրետ տարրերը։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մերժեց 1998 թվականին միջնորդների կողմից ներկայացված «Ընդհանուր պետության մասին» առաջարկը։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն այս առաջարկի հետ կապված հայտարարել էր. «Համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»: Դրանից հետո ևս այլ տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ նաև Կազանյան տարբերակը, որը շատ մոտ էր իրականացմանը։ Ընդ որում, Կազանի փաստաթղթում խոսվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակի, Լաչինի միջանցքի, անվտանգության երաշխիքների ու ազատ կամարտահայտության մասին։

Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։ Դրանից հետո էլ միջնորդի դերում հանդես եկող կողմերը փորձում էին փոխադարձ զիջումների վրա հիմնված այլ լուծում առաջարկել։ Պատահական չէ, որ 2016 թվականին Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ հայտարարությունը հո հենց այնպե՞ս չէր։

Նույնը վերաբերում է նաև հետագա առաջարկներին, որոնք հայտնի են «Լավրովի պլան» անվանումով։ Ընդ որում, անվտանգության գոտին կազմող 7 տարածքից 5-ը հանձնվելու էր, իսկ մյուս 2-ը հանձնվելու էր միայն այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակն արդեն կհստակեցվեր։ Դրա համար էլ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էր, որ այդ պլանի հետ իրենք ևս չեն համաձայնել, քանի որ անվտանգության գոտու 2 տարածքները հավերժ մնալու էին Արցախի կազմում։ Ու անգամ մի դեպք էլ եղավ, երբ ռուս համանախագահը Փաշինյանին կոնկրետ պատասխանեց, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել է քննարկումների սեղանին։

Այսինքն, փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Արցախի ինքնորոշման թեման միշտ օրակարգում է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը թեման մանիպուլացնում է։ Ու զարմանալի է, թե այս դեպքում նախկին նախագահները բանավիճելու ի՞նչ թեմա պետք է ունենան մի մարդու հետ, որը լիովին անտեսում է փաստերը։ Իրականում Փաշինյանը փորձում է անցյալի մեջ խորանալու ու քննարկումների նոր դաշտ բացել, թեզեր շրջանառել, թե բանակցություններն, ըստ էության, ժամավաճառություն են եղել։ Պատահական չէ նաև, որ Փաշինյանը միշտ առաջ է տարել այն տեսակետը, թե բանակցությունների ժամանակ հայկական կողմն ընդամենը փորձել է ժամանակ ձգել։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ո՞րն է իմաստը այս պահին նորից թեման դաշտ գցելու։ Չէ՞ որ հանրությունը նախկին նախագահների տեսակետներին ու գործողություններին էլ է ծանոթ, Փաշինյանի ասածներին ու գործողություններին էլ։

Իրադարձությունները շատ նրբորեն դիտարկելու դեպքում կարող է պարզ դառնալ, որ տեղի ունեցողի տակ կոնկրետ ենթատեքստ կա։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից շատ է շոշափվում Մինսկի խումբը լուծարելու պահանջը։ Իսկ ՀՀ իշխանություններն էլ, ի պատասխան, ամեն անգամ կրկնում են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Մինսկի խումբը անիմաստ կդառնա ու կդադարի գոյություն ունենալ։ Բայց խնդիրն այն է, որ եթե այդ պայմանագրում այնպիսի դրույթներ լինեն, որոնք Մինսկի խմբին խաղից դուրս վիճակում են թողնում, հանրությունը կարող է իշխանությունների առաջ հարց դնել, թե ինչո՞ւ լուծարեցիք, եթե այդ ձևաչափի միջոցով արցախահայության իրավունքների ու ինքնորոշման հարցն էր բարձրացվում։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները հիմիկվանից փորձում են մանիպուլյացիայով ու կեղծիքներով ակնհայտ սուտ թեզեր գեներացնել, թե Մինսկի խումբը մեզ ոչ մի օգուտ չի տվել, այն ուղղակի ժամավաճառություն է եղել, ու 1994 թվականից սկսած քննարկվել է միայն այն հարցը, թե ինչպես է Արցախը Ադրբեջանի կազմ «վերադարձվելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սաբինա
Սաբինա Ալիևան վերընտրվել է Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնում
Ֆիլմ
Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել
ԱՄՆ
Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ միջազգայնագետ
Մակունց
Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հայցերը հետ կվերցնեն, երբ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Մակունց
Տիգրան
Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան
Գազա
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել
Հարված
Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ
Դրոշ
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ
Իրան
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին
Հրթիռ
ԱՄՆ–ն հարված է հասցրել իրանական Ղեշմ կղզուն. ԶԼՄ
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը
Լևոն
Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը. Լևոն Զուրաբյան
Մզկիթ
Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում
Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Նիկոլ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. վարչապետի խոսնակ
Մասուդ
Խամենեին լիազորել է Իրանի կառավարությանը երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Փեզեշքիան
Լեհ
Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում
Արաղչի
Կրկնակի ագրեսիայի դեպքում հակառակորդը շատ ավելի կոշտ պատասխան կստանա. Արաղչի
Մհեր
TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան
Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
ԱԹՍ
Ադրբեջանը վնասազերծել է երկիր ապօրինի թափանցած իրանական անօդաչու թռչող սարքերը
Նիկոլ
Մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին․ Փաշինյան
Թաքեր
Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է Իրանին միջուկային հարված հասցնել. լրագրող
Սահման
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է՝ պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Վարդան
Այսօր աշխարհը հաշվի է նստում ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ. իրանագետ
Խարկով
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում
Զելենսկի
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
Հաս
Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում
Ադրբեջան
Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ