Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները
Հայաստանի կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները: Ռազմական նշանակության ապրանքների արտաքին առևտրի լիցենզավորման կարգում համապատասխան լրացումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:
Մասնավորապես, պետանվտանգության մարմինները կարող են մերժել պաշտպանական ձեռնարկություններին արտահանման կամ վերավաճառքի լիցենզիայի տրամադրումը, եթե նրանց առևտուրը Հայաստանի անվտանգության կամ շահերի համար ռիսկեր է պարունակում։
Ավելացնել նոր մեկնաբանություն