Submitted by H.Aslanyan on
Ռուբեն

Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. Hetq.am

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Այս մասին գրում է Հետքը։

AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում և գործունեությանը մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» և այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել՝ հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը, նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան և իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ 

Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: 

The Oligarch’s Design կամ «Օլիգարխի նախագիծը». ինչի՞ մասին է ֆիլմը

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմի առաջին հատվածը 2019 թվականին իրականացված «Տրոյկա լվացքատուն» հետաքննությունն է: AnewZ-ը, առանց որևէ աղբյուր նշելու, ֆիլմի մեծ մասը նկարել է հենց այս հետաքննության հիման վրա։ 

OC Media-ն, ուսումնասիրելով ֆիլմի արտադրության ներքին աշխատանքային որոշ նյութեր, պարզել է, որ արտադրության առանցքում եղել է թուրք մեդիաաշխատողների խումբ, որոնք սերտ մասնագիտական կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել է ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելու համար, որոնց թվում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ֆիլմ։ Մյուսը Օմեր Ֆարուք Թունջն է, որը Թուրքիայի ամենախոշոր պետական լրատվամիջոցներից մեկի՝ Anadolu Ajansı-ի ավագ պրոդյուսեր է։

Ֆիլմն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում, հատկապես շրջափակման ընթացքում ունեցած գործունեությանը: Նա ներկայացվում է խիստ բացասական քողի տակ: Նրան մեղադրում են Արցախում շրջափակման ընթացքում ժողովրդի մեջ ներքին հակասություններ առաջացնելու, անջատողականություն սերմանելու և նույնիսկ Արցախում երեխաներին ռազմական գործողությունների դրդելու մեջ։ Ֆիլմի նկարագրության մեջ այն ներկայացված է որպես հետաքննական-վավերագրական, իսկ հեղինակների կամ արտադրողների մասին որեւէ հիշատակում չկա: 

Ֆիլմում որպես փորձագետներ են ներկայացվում ադրբեջանական պետական քարոզչությամբ զբաղվող անձինք: Օրինակ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998-1999թթ․), քաղաքական գործիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, որը եղել է Ադրբեջանի դեսպանը Էստոնիայում և Լատվիայում։ 

Ներառվել են նաև հատվածներ Ֆարհադ Մամեդովի, Օրխան Ամաշովի, Արզու Զեյնալաբդիեւայի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցներից։ 

Նշվածներից Ֆարհադ Մամեդովը 2025 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան որպես քաղհասարակության ներկայացուցիչ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Նա եղել է Ադրբեջանի նախագահի վերահսկողության տակ գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, իսկ ներկայում Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։ 

Ֆիլմում հարցազրույցներից մեկը AnewZ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Օրխան Ամաշովի հետ է, որտեղ նրա խոսքը որպես փորձագիտական կարծիք է ներկայացվում: Նա AnewZ-ի գլխավոր խմբագիրն է 2024 թվականից: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցում էր Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված «էկոակտիվիստների» հավաքին։ Այդ ժամանակ նա Azernews թերթի գլխավոր խմբագիրն էր։ Ամաշովն իր սոցցանցերում (Instagram, X) և հաղորդումներում ներկայանում է որպես միջազգային իրավաբան ու քաղաքական մեկնաբան, հաճախ է ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով: 

Բոլոր նշվածները Վարդանյանին մեղադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին խանգարելու մեջ՝ առաջ քաշելով այն միտքը, թե իբր այդ գործընթացը խաթարելու համար է նրան Արցախ ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս
Զելենսկի
Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի
սսսս
TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար
ռուբիո
ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո
ի
ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին
Թրամփ
Թրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել Պուտինին
Արամ Ա
Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը
Պուտին
Պուտինի խոսքում կարևոր ուղերձ կա՝ Մոսկվան կարիքի պարագայում ոչ մի սահմանային գիծ պաշտպանելու ցանկություն չունի
Պուտին
Եթե ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք դուրս կգանք հենց վաղը, բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան. Պուտին
Աղոթք
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների
Մետաքսե
Սեպտեմբերի 2-ը մեր պետականության հիշողությունն է և մեր վերադարձի երդումը. Արցախի պատմությունը չի ավարտվել
տիգրան
Քանի դեռ կան մարդիկ, ովքեր գիտակցում են Արցախի հայկականությունը, պայքարը շարունակելու է մնալ ակտուալ
Արցախ
Այսօր Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է
հհհ
Իրանական հրթիռները առաջին անգամ խոցել են Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանը
Պպպ
Պայթյուն` Ադրբեջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում
հավաք
Վարժական հավաքները` որպես պատժի միջոց. «Հրապարակ»