Submitted by H.Aslanyan on
Արթուր

Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի հնարավոր պատասխան հարվածից պաշտպանվելու նպատակով։ Ամերիկյան նավատորմն ու ավիացիան կուտակվել են Իրանի սահմանների մոտ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները նախազգուշացվել են սպասվող հարձակման մասին։

Իրանում նոր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի։ ԱՄՆ-ի օդային հարվածները կարող են ուղղված լինել Իրանի ղեկավարության ոչնչացմանը, ներքին ընդդիմության աջակցությանն ու վարչակարգի փոփոխությանը, ինչպես նաև կարևոր ռազմական ու տնտեսական օբյեկտների կործանմանը՝ Հարավսլավիայի, Լիբիայի կամ Սիրիայի օրինակով։ Դրանք կարող են ավելի երկար տևել, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ Ցամաքային զորքերի տեղակայում, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Հիմնական շեշտը դրվելու է ներքին անկարգությունների հրահրման, Իրանի ապակայունացման և մասնատման վրա։

Իրանցի քաղաքական մեկնաբանները կրկին նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին, որ նրանք կիսում են անցյալ տարվա ամերիկյան հարձակման պատասխանատվությունը՝ իրենց տարածքում ռազմաբազաներ տեղակայելու և Իսրայելին օգնելու պատճառով։ Մասնավորապես, Ալիևի վարչակարգն անվանվել է Իսրայելի դաշնակից, և Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տրվել. Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան հարված կհասցվի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին։

Իրանի կառավարությունը նախազգուշացրել է, որ այս անգամ իր պատասխանը լինելու է ավելի վճռական, և բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն ԱՄՆ-ին ու Իսրայելին այս հարձակման հարցում, կթիրախավորվեն պատասխան հարվածներով։ Իրանի հարվածներն Իսրայելին, տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու ԱՄՆ դաշնակիցներին, ինչպես նաև նավթային օբյեկտներին, կարող են հանգեցնել լայնածավալ էսկալացիայի։ Իրանը հայտարարել է, որ փակելու է Հորմուզի նեղուցը։

Սա կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ բարձրացման և, ամենայն հավանականությամբ, տնտեսական ճգնաժամի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը