Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելական լրատվամիջոցներն ու ականատեսները հայտնում են, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածին, մինչդեռ Իսրայելի ռազմական պաշտոնյան մեղադրել է ՀԱՄԱՍ-ին հրադադարի խախտման և զորքերի վրա հարձակման համար։
Պաղեստինցի ականատեսները AFP-ին հայտնել են, որ մարտեր են սկսվել Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում, որը դեռևս Իսրայելի վերահսկողության տակ է: Այնուհետև հաջորդել են օդային հարվածները։
Իսրայելի ռազմական պաշտոնյան, որը չի հաստատել օդային հարվածների մասին լուրը, այսօր հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը մի քանի հարձակումներ է իրականացրել Գազայի տարածքում գտնվող իսրայելական ուժերի դեմ։
Ավելացնել նոր մեկնաբանություն