Ջալալ Հարությունյան

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

 

Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։

 

Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։

 

«Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները»,– ասվում է դատավճռում։

 

Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ՝ պահեստազորայիններ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։

 

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայողներ՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Բեգլարյանը, Արթուր Գասպարյանը, Էմիլ Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը, Միքայել Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հակոբյանը, Արգիշտի Մարգարյանը, Էրիկ Գրիգորյանը և Սերգեյ Դարագուլյանը։ Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

 

Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ Դ-20 հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

 

«Դատարանը հարկ է համարում նաև շեշտադրում կատարել այն հանգամանքին, որ յուրային զորքերի քանակն, ըստ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքի, պահեստազորային զորքերի ներգրավմամբ, կազմել է 164 հոգի։ Պետք է հաշվի առնել, որ մինչև դեպքը տեղի ունենալը Դ-20 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցը խոցվել էր և ՄՈԲ-ից թվով 9 հոգի վախից փախել էին Հադրութ թեքվելու ժամանակ։ Այսինքն, եթե շարժվենք թվաբանական հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ և՛ հակառակորդի միջոցներն են եղել անհամարժեք յուրային զորքերի միջոցների համեմատ, և՛ թվաքանակը»,– նշվում է դատավճռում։

 

Դատարանն անդրադարձել է նաև դիվիզիոնի 3-րդ մարտկոցի խոցվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով փաստվել է, որ 3-րդ մարտկոցը առաջին անգամ խոցվել է Ջուվառլու տեղանք գնալուց հետո, որի արդյունքում ունեցել են մեկ զոհ, 5-6 վիրավոր և հրանոթների կորուստ։ Դատարանն ուշագրավ է համարել տուժող Արմեն Ասրյանի ցուցմունքը, ըստ որի՝ մարտկոցի խոցվելու վերաբերյալ դիվիզիոնի ղեկավարությունը զեկուցել է ՊԲ շտաբ, դրանից հետո՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, նորից տեղակայվել է Ջուվառլու տեղանքում։

 

«Տարակուսելի է, որ դիվիզիոնը տեղակայվելով արդեն իսկ բացահայտված տեղանքում՝ կրկին ցուցում է ստացել տեղակայվել նույն վայրում։ Մինչդեռ հարկ է նկատել, որ դատաքննության ժամանակ ուսումնասիրված արտավարութային փաստաթղթերը հաստատում են այն հանգամանքը, որ առնվազն ակնհայտ է եղել Ջուվառլու տեղանքին հարակից տեղանքներում հակառակորդի առկայությունը, սակայն դիվիզիոնի ղեկավարության հարցումներին ի պատասխան՝ հայտնել է մոտեցող խմբավորման յուրային լինելու մասին»,– նշվում է դատական ակտում։

 

Դատավճռում դեպքը նկարագրված է այսպես․ 2020թ․ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը, առանց 3-րդ մարտկոցի ներգրավման, նույն զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի ղեկավարությամբ կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Ջուվառլու բնակավայրի մոտակայքում՝ առաջնագծից շուրջ 4 կմ հեռավորության վրա: Մարտկոցների միջանկյալ հատվածից հակառակորդի ուղղությամբ շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող բլրի գագաթային հատվածում տեղակայվել է դիվիզիոնի կրակային դիտակետը, որտեղ գտնվել են նաև Նորայր Հայրապետյանն ու Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը:

 

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիվիզիոնի կրակային կետի շուրջ 3 ժամ տևողությամբ հրետակոծությունից հետո, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դիտակետից դիտարկել է կրակային դիրքի ուղղությամբ շարժվող զինծառայողների խմբավորում: Կասկածելով խմբավորման ադրբեջանցիներ լինելուն՝ որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով կրակային դիրքը թողնելու մասին: Դիվիզիոնի անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, ինչին զուգահեռ դիտակետում գտնվող անձնակազմը նույնպես դուրս է եկել դիտակետից և շտապել անձնակազմի մոտ:

 

Դիտարկված խմբավորման կազմում ՀՀ ԶՈՒ համազգեստով անձանց նկատելու պատճառով, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը, դիվիզիոնի անձնակազմի կողմից կրակային դիրքը թողնելու հրամանի կատարման ընթացքում, մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է ՊԲ հրետանու շտաբ՝ խնդրելով նաև ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու կառավարման կետից այդ տեղեկությունը և Ն. Հայրապետյանի հարցադրումը փոխանցվել է ՊԲ խորացված հրամանատարական կետի մարտական ղեկավարման կետում գտնվող ՊԲ հրետանու պետ-ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, գնդապետ Գեննադի Բաղդասարյանին։ Նա իր հերթին այդ մասին անմիջապես զեկուցել է նույն կետում գտնվող ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին և հարցրել դիտարկվող խմբավորման մասին:

 

«Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային զորքեր են»,– ասվում է դատավճռում:

 

ՊԲ հրամանատարի հայտնած տեղեկությունը Գ․ Բաղդասարյանը նույն բովանդակությամբ փոխանցել է հրետանու կառավարման կետ, որտեղից էլ նույն բովանդակությամբ կապի միջոցով փոխանցվել է Նորայր Հայրապետյանին:

Վերջինս հրաման է տվել չեղարկել «կրակային դիրքը թողնելու» հրամանը: Դիտակետի անձնակազմը նույնպես վերադարձել է դիտակետ: Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դեռևս առաջնային դիտարկման ընթացքում ունեցած կասկածից ելնելով, Ն․ Հայրապետյանին խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչին վերջինս համաձայնել է:

 

Ն․ Հայրապետյանը նորից ռադիոկապի միջոցով կապ է հաստատել ՊԲ հրետանու շտաբ և խնդրել կրկին հստակեցնել դիտարկվող խմբավորման յուրային լինելու կապակցությամբ ՊԲ շտաբում առկա տեղեկությունը:

 

Ջալալ Հարությունյանն այժմ արդեն օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ աշխատանքային քարտեզի մոտ քննարկման արդյունքում, չստանալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային լինելու մասին, դարձյալ Գեննադի Բաղդասարյանին հստակ պատասխան է տվել տվյալ խմբավորման յուրային լինելու վերաբերյալ։ Գ․ Բաղդասարյանը հրետանու բաժնի միջոցով պատասխանը փոխանցել է Ն․ Հայրապետյանին, վերջինս էլ կարգադրել է տեղում շարունակել մարտական խնդրի իրականացումը:

 

Դ-20 դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, վերադառնալով դիտակետ, նկատել է, որ զինված խումբը անարգել մոտեցել է դիտակետի տեղակայման բլրին, ապա շրջանցելով այն՝ շարժվել 1-ին մարտկոցի տեղակայման վայրի ուղղությամբ: Նաև խմբավորման զինծառայողներից մեկի կողմից տարօրինակ վարքագիծ է նկատել՝ տարածքում թափառող խոզի գնդակահարումը։ Կատարվածը համադրելով այլ հանգամանքների հետ, հասկացել է, որ խումբը յուրային չէ և անմիջապես վերադասի՝ Ն. Հայրապետյանի թույլտվությամբ, ռադիոկապի միջոցով ենթակա անձնակազմին հրամայել է լքել կրակային դիրքը:

 

Այնուամենայնիվ, կրակային դիրքը լքելու առաջին հրամանը չեղարկելուց հետո մինչ Հայկ Թովմասյանի կողմից կրակային դիրքը թողնելու հրաման տալու պահն ընկած ժամանակահատվածում հակառակորդին հաջողվել է հասնել դիվիզիոնի կրակային դիրքի առջևի հողաթմբին և հրաձգային զենքերից ու նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի ու մեքենաների ուղղությամբ:

 

Ստեղծված իրավիճակում 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելու ընթացքում տալով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները։ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել, որի արդյունքում զոհվել են մարտկոցի անձնակազմի թվով 20 զինծառայողներ, իսկ 7 զինծառայողներ վիրավորվել են: Դիտակետի անձնակազմի տեղաշարժի ընթացքում փոխգնդապետ Նորայր Հայրապետյանին չի հաջողվել դուրս գալ տեղանքից, և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:

 

2021թ․ հունվարի 27-ին հարուցված քրեական գործով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, որին, ի թիվս մի քանի այլ հարցերի, առաջադրվել է պատասխանել այս հարցերին՝

 

Դ-20 դիվիզիոնի հիմնական ուժերի տեղակայման վայրից 1 կմ հեռավորության վրա 15, 50 կամ 100 հոգանոց խմբավորում հայտնվելու պարագայում, արդյոք, դիվիզիոնի ուժերը բավարար էին հակառակորդին չեզոքացնելու, խոցելու կամ ոչնչացնելու համար, եթե այո, ապա ինչո՞վ է հիմնավորվում նման պնդումը:

Փորձագետները հայտնել են, որ եթե կատարվեին կանոնադրության դրույթների պահանջները, ապա դիվիզիոնի կրակային դասակներն ի վիճակի էին դիմակայել հակառակորդի նման խմբավորման գրոհը՝ խոցելով նրան ուղիղ նշանառությամբ հրանոթների կրակով և հրաձգային զենքերով: Նշվածը հիմնավորվում է ուժերի և միջոցների հարաբերակցությամբ, մասնավորապես՝ կրակային դիրքերում գտնվող երկու մարտկոցը կարող էր դիմակայել հարձակվող հակառակորդի 15, 50 կամ 100 հոգանոց խմբի գրոհին: Պատերազմի ժամանակ նմանատիպ բազմաթիվ դրվագներ են եղել: Հակառակորդի ոչնչացումը կարող է կատարվել ոչ միայն խրամատներից, այլև պառկած դիրքից կամ որևէ տեղ պատսպարվելով: Հրանոթները տեղակայված են եղել բաց դաշտում, այսինքն՝ փաստացի գտնվել են ուղիղ նշանառության դիրքում և կարող էին կիրառվել այդ նպատակով:

 

ՊԲ հրամանատարին Դ-20 դիվիզիոնի ուղղությամբ շարժվող խմբավորման մասին զեկուցելու ժամանակ վերջինիս մոտ եղած տվյալներն, արդյոք, հիմք տվել են ենթադրելու, որ դրանք կարող են յուրային լինել:

Արդյոք ՊԲ հրամանատարը, չունենալով հստակ տեղեկություն հայտնաբերված խմբի վերաբերյալ, իրավասու էր պնդել կամ ենթադրել, որ խմբավորումը յուրային է, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա ինչու և ինչպես պետք է վարվեր ՊԲ հրամանատարը նման իրավիճակում:

Հարցադրումներին ռազմագիտական փորձագետները հետևյալ պատասխանն են տվել․

 

ՊԲ հրամանատարն առկա տեղեկատվության հիման վրա կարող էր ենթադրել, որ այդ խումբը յուրային է, քանի որ նախօրեին շուրջ 700 պահեստազորայիններ լքել էին մարտական դիրքերը։ Սակայն առկա էին նաև տվյալներ, որ հակառակորդը կիրառում էր դիվերսիոն հետախուզական խմբեր (ԴՀԽ), որից ելնելով ՊԲ հրամանատարը նախօրեին տվել էր մարտական կարգադրություն՝ ԴՀԽ-ների հավանական գործողությունների վերաբերյալ։ Հետևապես, նրա կողմից պետք է միանշանակ պատասխան չտրվեր տվյալ խմբավորման պատկանելության վերաբերյալ, այլ տրվեր ցուցում՝ գործել ըստ ստեղծված իրավիճակի:

 

Ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը, և մասնավորապես՝ նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ և խմբի պատկանելությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները:

Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել, Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հայտարարությունը 2025 թվականի մարտի 7-ին Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում։
Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) են 40 զինծառայողներ:
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) են 40 զինծառայողներ:
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ. Էրդողան
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ. Էրդողան
Դավիթ Իշխանյան
«Դավիթն առողջական խնդիրներ ուներ: Ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել». բացառիկ հարցազրույց՝ Դավիթ Իշխանյանի կնոջ հետ․ ABC MEDIA
Գոնե մթա 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ հելլենիստական Արցախի մասին. Համլետ Պետրոսյան
Գոնե մթա 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ հելլենիստական Արցախի մասին. Համլետ Պետրոսյան - Առավոտ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ընդգծելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ մենագրությունը՝ փաստագրական մեծածավալ նյութի առատ կիրառմամբ և վերլուծությամբ, մեզ ներկայացնում է, թե ինչպիսի պայմաններում և ինչպես առաջացավ Ադրբեջան պետությունը, ինչպես ի հայտ եկավ թյուրքախոս, մուսուլման մի նոր հանրույթ, որի համար երկար դեգերումներից հետո ընտրվեց ադրբեջանցի եզրույթը։
Կայացել է «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
Ջալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` սպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Bild-ը՝ մանրամասնելով, որ ճգնաժամային գագաթնաժողովում ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կքննարկեն, թե ինչպես Եվրոպան կարող է փակել այն բացը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային:
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` uպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը
Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,-գրել է նա:
Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Վազգենը ավելին էր, քան պարզապես առաջնորդ.
Թեև Վազգենի կյանքը ողբերգականորեն կարճ եղավ, նրա ժառանգությունը շարունակվում է. Վարդան Օսկանյան
Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պահանջ չի դրվում որ ադրբեջանական կողմը դուրս գա ՀՀ այն տարածքներից, որտեղ հայտնվել է, օրինակ` Սև լճից:  «Եթե հակառակորդն այս պահին հզոր է եղել, մի հաջողության հասել է, դրանով չի կարող ինչ-որ բան որոշվել: Խնդիրն այն է, որ ժամանակը գա, ժամանակը կասի, ազգային գաղափարախոսություն պիտի լինի, միասնական պիտի լինենք:
Մենք մեր դեմքը ոչ փոխել ենք, ոչ էլ կփոխենք, ինձ համար Սպարապետը Հայաստան է, վե՛րջ. Սյունիքի նախկին մարզպետ
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ:
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան
Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը»,- ասված է հայտարարության մեջ:
Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
ՀՀ
Մեր դիվանագիտությունն անում է հնարավորը՝ Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար, առաջին հերթին առաջնորդվում է չվնասելու սկզբունքով. Փաշինյան
Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։
Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծանուցել է ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին
Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ռեկավարները կեղծ դատավարության մասնակից չլինեն և նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»,-ասել է Օհանյանը:
Մեր շահերից է բխում, որ Արցախի ղեկավարները չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և Արցախը պահպանել են որպես հայկական. Օհանյան
քֆ
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՆԳՆ խոսնակ
դգս
Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հայերի նկատմամբ ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցմանը