Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են

Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են

2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ 

Այս մասին հայտարարություն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

«Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր - դատավարությունը։ Գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնորեն ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի դատը վերածվել է ստալինյան հաշվեհարդարի։

Դեռևս դատավարությունից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացվող իրավական և դատավարական անօրինությունները։ Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով։ 

Ի նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։ Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։ Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։ 

Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպություններս,

  • դատապարտում ենք Բաքվի կազմակերպած շինծու դատավարությունները,
  • կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, Սփյուռքահայ  բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ-ին, ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմին, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական Միությանը, Եվրոպայի խորհրդին, Մեծ Յոթնյակի անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվի բռնատիրական ռեժիմի հակաօրինական քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ և պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցումը և ազատ արձակումը,
  • դիմում ենք աշխարհի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս ճչացող հանցագործությունների մասին, համատեղ ջանքերով աջակցել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը։

Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր հորդորը։ Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել»,-նշված է հայտարարությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

քֆ
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ՆԳՆ խոսնակ
դգս
Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մшրտական գործողությունների համար. ադրբեջանագետ
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Ռուբեն Վարդանյանին ԿԽՄԿ-ն այցելել է հենց հացադուլի ժամանակ. Ամատունի
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում հայերի նկատմամբ ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցմանը
Արցախ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի իրավունքների վերաբերյալ գանգատներ են ներկայացվել և՛ ՄԻԵԴ, և՛ Արդարադատության միջազգային դատարան․ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:
Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
ՀՀ
Բաքուն հայերի դատական բեմականացումներն օգտագործում է որպես ՀՀ-ի վրա քաղաքական ճնշումների և մանիպուլյացիայի գործիք. ԱԳՆ
ՀՀ
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է. ՀՅԴ
Օլիվիե Դըկոտինյի
Այսօր կայցելեմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում. Ֆրանսիայի դեսպան
Բագրատ Սրբազան
Արցախի ղեկավարները դավաճանվեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, նրանք Բաքվում են հատկապես ՀՀ իշխանության և նրա ղեկավարի ուրացման պատճառով․ Բագրատ Սրբազան
Վարդանյան
ՀԿ-ները դիմել են ԿԽՄԿ-ի նախագահին՝ անհապաղ տեսակցել Ռուբեն Վարդանյանին
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։  Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. Խուդաթյան
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Օսկանյան
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյանը պահանջով դիմել է ՀՀ վարչապետին
 Ադրբեջանը շարունակում է իր բռնաճնշումները՝ ձերբակալելով ավելի շատ լրագրողների և ստեղծելով միջավայր, որում իշխանության տեսակետը չներկայացնող լրատվամիջոցները չեն կարող հանգիստ գործել։   Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիան (IFJ-EFJ) դատապարտում է ադրբեջանական իշխանությունների վերջին քայլերը՝ ուղղված տեղեկատվական տարածության հետագա վերահսկողությանը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին։
IFJ-ը և EFJ-ը դատապարտել են Ադրբեջանի դաժան քաղաքականությունը քննադատական լրատվամիջոցների նկատմամբ
Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներ դաժանաբար խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցների
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատացել է․ Վարդանյանի պաշտպան
աի
Բաքվին լուծում ենք առաջարկել, որը 100 տոկոսով ընդունելի կլինի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար. Փաշինյան
Միհրան Հակոբյան
Աշխարհաքաղաքականությունը ենթադրում է չոր հաշվարկներ ու չոր շահեր. այստեղ «շուստրի» գեղցիներին ու առանց Համբո մնացած Գիքորներին ուղղակի լափում են. Միհրան Հակոբյան
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», - ասել է նախարարը։
Մենք ձգտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին. Իրանի ԱԳ նախարար
դֆսէ
ԱԽ քարտուղարի գլխավորությամբ քննարկվել է Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը
ՀՅԴ
Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ, աշխատում ենք այդ ուղղությամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Ռուբեն Վարդանյան
Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է
Վեհափառ
Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի են ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն. Վեհափառ
Միրզոյան
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ․ Միրզոյան