Կոբախիձեն Երևանին և Բաքվին եռակողմ համագործակցություն է առաջարկում
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին եռակողմ համագործակցություն է առաջարկում տարբեր ոլորտներում։ Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկվեն, ինչը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Երեկ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը գործի կդնի իր ամբողջ ներուժը, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։
Ավելացնել նոր մեկնաբանություն