Submitted by Անի Երյան on
Իսրայելը կառավարվում է ֆաշիստական ​​մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։  «Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական ​​մտածելակերպով։  Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։  Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ․ Էրդողան

Իսրայելը կառավարվում է ֆաշիստական ​​մտածելակերպով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական ​​մտածելակերպով։

Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։

Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ապաստարաններ՝ երկրի 81 նահանգներում. Թուրքիան անցնում է զանգվածային ստորգետնյա պաշտպանության
Ապաստարաններ՝ երկրի 81 նահանգներում. Թուրքիան անցնում է զանգվածային ստորգետնյա պաշտպանության
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի