Submitted by H.Aslanyan on
Patriot

Լեհաստանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ Patriot է խնդրել՝ ռուսական անօդաչուներից պաշտպանվելու համար

Լեհաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ են խնդրել այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են երկրի օդային տարածք, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ հարցը քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության չորրորդ հոդվածի շրջանակում Վարշավայի նախաձեռնած խորհրդակցությունների ժամանակ։

«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Մերձբալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները պատրաստ են աջակցել և արդեն կոնկրետ հայտարարություններ են արել»,- բանակցությունների արդյունքներով հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ 

Նա նշել է, որ շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնից ստացել է «Լեհաստանին շտապ լրացուցիչօգնություն ուղարկելու մասին տեղեկություն, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ և ավիացիա»։

 Բացի այդ, նրա խոսքով, Նիդերլանդները Լեհաստանին կտրամադրեն Patriot համալիրներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ և 300 զինվորական։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ով անօդաչուների ներխուժումն անվանել է «վտանգավոր, անխոհեմ և աննախադեպ», հայտարարել է, որ իր կառավարությունը գնահատում է, թե ինչպես կարող է օգնել Լեհաստանին։ 

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ տարբերակներից մեկը կարող է լինել երկիր վեց Typhoon կործանիչների վերադարձը, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղակայված էին Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի պահպանման առաքելության շրջանակում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Սիրանուշ
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամալյան
Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է․ Ամալյան
Սիրիա
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը
Հարված
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Շարաա
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա
Ըմբիշ
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ
Բաղայի
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Տիգրան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Արաղչի
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, կդառնա Իրանի ԶՈւ օրինական թիրախ. Արաղչի
Թրամփ
Թրամփը հայտնել է, որ առայժմ Իրանի հետ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
ԱՄՆ
Միջուկային համաձայնագիրը չի իրականանա առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման. ԱՄՆ պայմանը Սաուդյան Արաբիային
Զելենսկի
Զելինսկին կայցելի ԱՄՆ. հնարավոր է հանդիպում Թրամփի հետ
Վբ
Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստներին
Տիգրան
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում
Թրամփ
Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
Կործանիչ
Ադրբեջանը ձեռք է բերել պակիստանա-չինական JF-17 կործանիչներ
Էդուարդ
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
ԵՄ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվա
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը
Գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Տաթևիկ
Ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի չի կարող բարձրացնել վերադարձի իրավունքի հետ կապված հարցը․ ադրբեջանագետ
Տարհանել
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
Հորմուզ
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է. ԻՀՊԿ
Ռուբիո
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հարցն ու տարածաշրջանային թեմաներ
Իրան
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին
Իրան
Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ
Սպուտնիկ
Փաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամ
Նոր
Նոր մարտահրավեր՝ Էրդողանին․ Թուրքիայի ընդդիմության պաշտոնանկ արված առաջնորդը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Վբ
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Պար
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը